▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեդվեդևը հրապարակել է իր և սուսերամարտի կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանի սելֆին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր միկրոբլոգում  հրապարակել է իր և Ռիոյի Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանի սելֆին, որը արվել է երեկ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ  մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի   հրապարակում: Կառավարության ղեկավարը գնահատել է Ռիոյի Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանի մեքենան, ինչպես նաև սինքրոն լողի կրկնակի չեմպիոնուհիներ Նատալյա Իշչենկոյի և Սվետլանա Ռոմաշինայի մեքենաները:

Մեդվեդևի գովեստի խոսքերից հետո հայազգի Յանա Եգորյանն առաջարկել է Մեդվեդևին տեղ հասցնել իր նոր BMW X6 մեքենայով: Կառավարության ղեկավարը նախ համաձայնել է սուսերամարտուհու առաջարկին, սակայն ավելի ուշ Կարմիր հրապարակից հեռացել է սեփական ավտոշարասյունով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին