▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Kitchube կամ խոհարարական արվեստի շքահանդես

Nightout.am-ը գրում է.

Եթե նույնիսկ մինչև հիմա չէիք լսել KITCHUBE-ի մասին, ապա հիմա ճիշտ ժամանակն է, քանի որ միշտ հաճելի է ականատես լինել, թե ինչպես են բարձր ռեժիսորական ճաշակը, խոհարարական արվեստի աննման կատարումներն ու օպերատորական անբասիր տեխնիկան բարձրացնում այս ստարտ-ափը հաջողության նորանոր բարձունքներ: Առայժմ միայն YOUTUBE-յան այս ալիքը մոտավորապես շաբաթը մեկ հրապարակում է մեկ յուրահատուկ ճաշատեսակի պատրաստման տեսահոլովակ, որը նույնիսկ միայն գեղագիտական տեսանկյունից կարելի է նայել մի քանի անգամ: Իսկ ներկայացվող ճաշատեսակները ինքնին շատ գայթակղիչ են ու մատչելի մթերքներից պատրաստվող, ինչը հնարավորություն է տալիս հետևելով տեսահոլովակի ցուցումներին, ստանալ նույն որակը տանը և զարմացնել տնեցիներին:

Kichube

KITCHUBE-ը  մտահղացվեց ձմեռային մի երեկո, Նոր Տարվա պատրաստությունների ժամանակ, երբ երիտասարդռեժիսոր Արա Ճաղարյանի մոտ ցանկություն առաջացավ պատրաստել մի մատչելի ու յուրօրինակ ճաշատեսակ, որը նորություն կլիներ սպասվող հյուրերի համար: Ինտերնետում փնտրտուքը բերեց այն համոզման, որ դժվար է գտնել հայկական սննդամթերքներով պատրաստվող ճաշատեսակների մասին տեսահոլովակներ: Ճիշտ է, YOUTUBE-ը լի է տարբեր նման տեսահոլովակներով, բայց դրանք այնքան էլ հարմար չեն Հայաստանում օգտագործելու տեսանկյունից: Արան, խորհդակցելով իր օպերատոր ընկերոջ, Գուրգենի հետ, որոշեցին սկսել խոհարարական տեսահոլովակների նկարահանումներ: Մինչ այս Արան սկսեց ուսումնասիրել հնարավորությունները և տեխնիկական կատարման մանրամասները, ու շուտով ստեղծվեց KITCHUBE ալիքը YOUTUBE-ում, որը ընձեռում է հնարավորություն հասանելի դառնալ Հայաստանում ու աշխարհում բոլոր հետաքրքրվողներին:

Kichube kitchen channel

Այդ ժամանակ, բարեբախտաբար, երիտասարդ ու տաղանդավոր, Երևանի Փարիզ հյուրանոցի գլխավոր խոհարարՀամլետ Մարգարյանը հիմնադրում էր իր արդեն իսկ ճանաչված անուն դարձած PERSONAL CHEF բրենդը: Արան, հանդիպելով Համլետին, առաջարկում է համագործակցություն, որի արդյունքում սկսվեց Համլետի կատարմամբ գայթակղիչ ճաշատեսակների պատրաստելու տեսահոլովակների նկարահանումը: Տեսահոլովակները, մեկ մյուսից տպավորիչ, սկսեցին նվաճել ալիքին բաժանորդագրվածների սրտերը, ու տեսահոլովակների հրապարակումից կարճ ժամանակ անց դրանք սկսեցին հեշտորեն հաշթահարել 1000-2000 դիտումը 2-3 օրվա ընթացքում, ինչը բարձր ժողովրդականություն կարելի է համարել հայաստանյան շուկայի համար:

Պատրաստվում եքն նկարահանումների

Զարգացման հաջորդ փուլը սկսվեց Նավավար ձկնատեսակների ռեստորանի ու Asekose.am-ի հետ համագործակցությունով: Արան, կիրառելով նոր նկարահանման պրոֆեսիոնալ տեեխնիկա և օպերատորական թիմ, նոր որակով ու ոգևորությամբ լծվեց KITCHUBE-ը զարգացնելուն: Նավավարի մենյուի, Հայաստանում առկա ձկնատեսակներից պատրաստվող ճաշատեսակների մասին տեսահոլովակները սկսեցին մեծ ժողովրդականություն վայելել: Նավավարի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի հետագա զարգացման համար: Այլ ռեստորաններ ու հյուրանոցներ արդեն կարող են պատվիրել իրենց յուրահատուկ ճաշատեսակների պատրաստման տեսահոլովակները, որը մեծ կշիռ ու ճանաչում, նոր հաճախորդները կբերի:

Աշխատանքը եռում է

 

Հուսանք, որ KITCHUBE-ը շուտով կդառնա հայկական հաջողակ ստարտ-ափերից մեկը: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին