▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հին Գորիս՝ քարայրային քաղաք

Հին Գորիս՝ քարայրային քաղաք

Զբոսաշրջության կենտրոն դանալու համար կան բոլոր նախադրյալները

«Զբոսաշրջիկները զարմանում են, որ մինչև 18-րդ դարը գորիսեցիների տները ժայռափոր բնակարաններն էին»,- ասում է Հայկ Հակոբյանը: Նա աշխատում է հյուրանոցային համալիրում և հաճախ ստիպված է լինում պատասխանել զբոսաշրջիկների հարցին, թե  ինչ հետաքրիր բան կարող են տեսնել Գորիսում: Հայկը չի զլանում, երբեմն էլ անձամբ ուղեկցում է քաղաքի հյուրերին ու ծանոթացնում Գորիսի պատմությանն ու տեսարժան վայրերին:

 

 

 

Իսկ նրա ամենասիրելի վայրը հենց ժայռափոր բնակավայրերն են: Այդ կացարանները  փորվել են քարաժայռերի, կամ ինչպես տեղացիներն են ասում, քերծերի մեջ, բավականին մեծ թեքության վրա: Եվ միայն 18-րդ դարից հետո է սկսվել քերծերի ու քրատակների առջև քարե պատերով ու փայտյա ծածկերով  մեկ-երկու հարկանի բնակարանների կառուցումը: Նախկին բնակելի մասերն էլ ծառայել են որպես մառաններ:

 

 

 

 

 

 

Զբոսաշրջիկների հերթական խմբին իր սիրելի վայրը ցուցադրելու ժամանակ Հայկը որոշել է դեպի ժայռեր տանող գծանշված արահետ ստեղծել, որտեղից հնարավոր կլինի հիանալ Հին ու Նոր Գորիսով:

 

 

 

«One Armenia» կազմակերպության օժանդակությամբ իարականացվել է այդ աշխատանքը, որին  անձամբ մասնակցել է նաև երիտասարդը: Գծանշված արահետը շուտով նաև օնլայն հասանելի կլինի, ինչը է կապահովի զբոսաշրջիների  ապահով և անվտանգ տեղաշարժը: Հայկը նաև իր ձեռքերով աստիճաններ է սարքել՝ դեպի ժայռափոր բնակավայրեր:

 

 

 

«Նման քայլերով կկարողանանք տպավորություն թողնել մեր հյուրերի վրա, որ նրանք ցանկություն ունենան վերադառնալ մեր քաղաք»,- ասում է Հայկը:

Բացի ժայռափոր կացարաններից ու բնական քարայրներից Հին Գորիսում կարող ենք տեսնել նաև Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Այն կառուցվել է 4-րդ դարում և երկու անգամ վերակառուցվել է. 16-րդ դարում և 2010 թվին:

 

 

 

Մինչև 20-րդ դարի սկիզբը  Հին Գորիսում գործել է նաև բնական հուշարձան  համարվող քարանձավային թատրոնը՝ «Ամֆիթատրոնը»: Ներկայումս պահպանվել են բեմը և նստարանները:

 

 

 

 

 

 

Հին բնակավայրերից հիմա կարելի է ականատես լինել մի քանի մատուռների, ձիթհանների, ջրաղացների և բազմաթիվ քարանձավային բնակարանների ավերակների: Միայն այս տարի սկսվել է երկու քարայրների վերակառուցումը, և դրանք այսուհետև կծառայեն որպես գրադարան և պատկերասրահ:

 

 

 

 

Գորիսի համայնքապետարանում ասում են, «սա քարայրային քաղաքի վերակառուցման միայն սկիզբն է»:

2013-ի փետրվարին Հայաստանի կառավարության կողմից հաստատվեց Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է պետական, համայնքային բյուջեներից  ֆինանսական հատկացումների և ֆոնդահայթայթման միջոցով իրականություն դարձնել Զանգեզուրի տարածաշրջանը սպասարկող զբոսաշրջության կենտրոնի ստեղծման գաղափարը:

 

 

 

Որոշ քայլեր արվել են, ինչպես օրինակ, Սբ. Հռիփսիմե եկեղեցու վերանորոգումը, եկեղեցու շրջակայքի բարեկարգումը, պեղումների իրականացումը: Բայց սրանք ծրագրով նախատեսված գործողությունների աննկատ մասն են միայն: Այնպես որ զբոսաշրջության կենտրոն ունենալու ցանկությունը դեռևս հեռահար է:

 

 

 

Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի խոսքով, Հին Գորիսում նախատեսված աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 200 մլն դրամ գումար. «Մենք ամեն կերպ փորձում ենք ֆինանասավորում գտնել և փոքր քայլերով հասնել մեր նախագծի իրականացմանը»:

 

 

 

Տեղական կառավարման մարմինների «փոքր քայլերը» գորիսեցիներին քիչ են ոգևորում: Հայկն ասում է. «Միայն հյուրանոցների քանակով չի որոշվում  զբոսաշրջության կենտրոն համարվելը. մեր քաղաքն իրոք ունի հնարավորություն այդպիսին կոչվելու: Մնում է ցանկություն ու կամք ունենանք իրականացնելու մեր ծրագրերը»:

JAMnews՝ Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին