▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուրին և Միհրանին թուրքերն ու ադրբեջանցիները Ռիոյում պարտության դիմաց առաջարկել էին 5 մլն դոլար

nyut.am-ը գրում է. երեկ երեկոյան, երբ մեր օլիմպիականները ժամանեցին Երևան, կայքի  թղթակիցը չկարողացավ մոտենալ մեր տղաներին և պարզել ստորև ներկայացվող լուրի իսկությունը: Սակայն մեր աղբյուրին այնքան ենք վստահում, որ գրում ենք այդ մասին:

Երբ օլիմպիական խաղերի ժամանակ Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը դուրս եկան կիսաեզրափակիչ, պարզ դարձավ, որ նրանց մրցակիցներն են համապատասխանաբար ադրբեջանցի Ռասուլ Չունաևը և թուրք Չենք Իլդեմը:

Այս երկու եղբայրական երկրների ներկայացուցիչները կիսաեզրափակիչից քիչ առաջ միջնորդի միջոցով Միհրանին և Արթուրին առաջարկել են երկուսուկեսական միլիոն դոլար` պարտվելու դիմաց:

2015 թ. աշխարհի չեմպիոն Չունաևին ադրբեջանցիները շատ էին ցանկանում տեսնել օլիմպիական բարձունքում, և ոչինչ չէին խնայում դրա համար: Նույնը և թուրքերը` Իլդեմի դեպքում:

Մեր տվյալներով` մերոնք թուրքերին ու ադրբեջանցիներին իրենց կաշառքի առաջարկի հետ միասին ուղարկել են համապատասխան տեղը:

Արդյունքում Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցուն, իսկ Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով ուղղակի ոչնչացրեց թուրք ախոյանին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին