▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին ալիքն աշխատանքից ազատել է ադրբեջանցի մեկնաբանին

Ռուսաստանի Առաջին ալիքի ղեկավարությունը որոշել է «Воскресное время»-ի  ադրբեջանցի  հաղորդավարուհի Իրադա Զեյնալովային փոխարինել  «Эксперт» մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Վալերի Ֆադեևով: 

 Իրադա Զեյնալավոն, ով «Воскресное время» հաղորդումը վարում էր 2012 թվականից, ըստ ռուսական աղբյուրների, թերևս կշարունակի աշխատել Առաջին ալիքում՝ վարելով թոք-շոուներց որևէ մեկը:

Ադրբեջանական կայքերն այս լուրը տխրությամբ են ընդունել, քանի որ, ըստ նրանց, Իրադա Զեյնալովայի միջոցով պաշտոնական Բաքում երբեմն կարողանում էր ինֆորմացիոն հոսքեր ապահովել Ռուսաստանի առաջատար հեռուստաալիքով: 

Հիշեցնենք, որ ժամանակին հայկական համացանցը ալեկոծվել էր՝ Ռուսաստանի Առաջին ալիքի հեռարձակած ռեպորտաժում տեղ գտած ձևակերպումների պատճառով: Անդրադառնալով Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, Իրադա Զեյնալովան թույլ էր տվել սկանդալային արտահայտություն, որի իմաստը այն էր, որ մինչև Հայաստանն Ադրբեջանի հետ չլուծի Արցախի հարցը, Մաքսային Միությանը միանալու ցանկությունը այդպես էլ ցանկություն կմնա:

Սա, իրոք, սկանդալային հայտարարություն էր, հաշվի առնելով, որ արվել էր  Ռուսաստանի խոշորագույն հեռուստաընկերության կողմից, որը պետական ֆինանսավորում ունի և հանդիսանում է Կրեմլի քարոզչական մեքենայի հիմնաքարարերից մեկը:

Եվ չնայած հայ օգտատերերը նշում էին որ այդ մակարդակի վրա մեկնաբանն իր հայեցողությամբ անգամ ստորակետ չի կարող փոխել` այլն էլ նման մի մեծ ու կարևոր իրադարձության անդրադառնալիս, շատերը նշում էին, որ այս հարցում կարևոր է եղել նաև  Զեյնալովայի ազգությունը՝ թեկուզ այն առումով, որ թեման  բարձրացվել է Կրեմլի  հրահանգիչների կողմից, որպեսզի ֆորսմաժորային իրավիճակի դեպքում հնարավոր լինի  այդ հայտարարությունը բարդել ադրբեջանացի Զեյնալովայի վրա՝ հենց նրան քավության նոխազ դարձնելով: 

 

Ա.Գրիգորյան 

 

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին