▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում բացահայտել են Հայաստանի կողմից «ներդրված» 7 տարեկան «գործակալի»

Թուրքագետ Հայկ Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետեւյալ տեղեկությունը.

«Համացանցի թուրքական հատվածում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, թե ցանցահահենների մի խումբ կարողացել է տիրանալ ՀՀ հատուկ ծառայությունների գաղտնի տվյալներին և բացահայտել Թուրքիայում Հայաստանի համար աշխատող մարդկանց։

Ցանցահենները համացանցում տեղադրել են նաև այն մարդկանց անձնական տվյալները, որոնք իբր աշխատում են ՀՀ-ի համար։ Ցուցակի երկրորդ տողում 7 տարեկան մի անձ է, որին, ըստ ցանցահենների, ներդրել է Հայաստանի Հանրապետությունը՝ թուրքական պետականությունը խարխլելու համար»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին