▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի բնակչությունն՝ ըստ ազգությունների՝ 1831-ից 1931 թվականներին

Երևանը առաջին անգամ պատմության մեջ հիշատակվում է Սեբեոս պատմիչի մոտ՝ 661-667 թվականներին, նրա մոտերքում տեղի ունեցած պատերազմի առթիվ: Սեբեոսը նրան անվանում է քաղաքագյուղ և Բերդ Երևանա: Սակայն ենթադրվում է, որ Երևանը գոյություն է ունեցել նաև նախաքրիստոնեական շրջանում:

Երևանը սկսում է նշանավոր դառնալ միայն արաբների ժամանակ: Դվինի էմիրները Երևանն ամրացնում էին, իրենց կենտրոնը՝ Դվինը, հյուսիսային կողմից պաշտպանելու համար: Հետագայում Երևանը կռվախնձոր է դառնում Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև: Երևանը դառնում է կռվախնձոր պարսիկների և վրացիների, ապա պարսիկների և ռուսների միջև: 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսները գրավում են այն:

Հայկական մարզի ժամանակ մարզի և նահանգի կենտրոնն էր: 1840թ. ապրիլի 10-ին Երևանի գավառը Երևան կենտրոնով մաս է կազմում Թիֆլիսի նահանգի: 1849թ. կազմվում է Երևանի նահանգը, Երևանը դառնում է նահանգային քաղաք:

1831 թվականին Երևանն ունեցել է 11.920 բնակիչ, որից՝

հայ – 4.484

իսլամ – 7.331

այլ – 105

1873 թվականին Երևանն ունեցել է 11.938 բնակիչ, որից՝

հայ – 5.959

թաթար – 5.805

այլ – 174

1886 թվականին Երևանն ունեցել է 14.738 բնակիչ, որից՝

հայ – 7.142

թաթար – 7.228

այլ – 368

1908 թվականին Երևանն ունեցել է 30.670 բնակիչ,

սակայն ազգությունները չեն նշվում

1914 թվականին Երևանն ունեցել է

29. 766 բնակիչ՝ ըստ Կովկասյան օրացույցի (Кавказский календарь),

32.000 բնակիչ՝ ըստ արխիվային տվյալների,

մեծամասնությունը եղել են հայեր:

1916 թվականին Երևանն ունեցել է 43.813 բնակիչ,

սակայն ազգությունները չեն նշվում

1919 թվականին Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն էր և ուներ 48.000 բնակիչ,մեծամասնությունը հայեր էին:

1922 թվականին Երևանն ունեցել է 46.642 բնակիչ, որից՝

հայ – 40.959

թրքո-թաթար – 5.124

այլ – 1.122

1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ Երևանն ունեցել է 64.613 բնակչություն, որից՝

հայ – 57.579,

թյուրք – 5.069,

ռուս – 1.127,

պարսիկ – 319,

վրացի – 91,

ասորի – 78,

մյուս ազգությունները, թվով՝ 22, ունեցել են ավելի պակաս թվաքանակ

1931 թվականին Երևանն ունեցել է 88.904 բնակիչ, որից՝

հայ – 80.327,

թուրքական խումբ- 5.620,

այլ, հիմնականում՝ ռուս – 2.957

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Երևան քաղաքի ժողովրդագրությունը, Հարյուրամյա աճման պատկերը (1830-1930)՝ համադրված Անդրկովկասի մեծ քաղաքների հետ”, Երևան, էջ 166-167

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին