▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի գաղտնիք պետք է բացահայտենք...

Երկուշաբթի, իրոք, ծանր օր է...

Այսօր, Asekose.am-ի  լրահոսում տեղ գտած մի քանի նյութերի պատճառով,  չէին լռում մեր գրասենյակի հեռախոսները: 

Մեզ այսօր ողջունում էին ընթերցողներն ու միաժամանակ քննադատում, անիծում, սպառնում էին հոգևորականներն ու աղանդավորները, իշխանամերձ տարերն ու իրենց ընդդիմություն հռչակածները...

Լարված ու անզիջում  խոսակցությունից հետո մենք բոլորի հետ էլ փորձում էինք բարեկամաբար բաժանվել ու, պատկերացրեք, որ ստացվում էր:

Այդպես էլ պետք է լիներ, քանի որ մենք նախ և առաջ գործ ունեինք ընթերցողի հետ, որ , եթե նույնիսկ ատի մեզ, հաջորդ օրվա մեջ առիթ ունենալու է մեկ-երկու լուր կարդալ մեր լրահոսից  ու նույնիսկ ասեկոսեներից, որ մենք ասում ենք՝ հավաստի են դառնում...

Եվ եթե անկեղծ՝ մի բացահայտում պետք է անենք...

Մենք հպարտ ենք հատկապես մեր այն ընթերցողներով, ովքեր քննադատում են, սակայն շարունակում են կարդալ մեզ. գուցե  նրանք մեր  անկողմնակալությունն են գնահատում, դրա համար էլ, թերևս, մեզ այսօր  անհանգստացնում էին հոգևորականներն ու աղանդավորները, իշխանամերձներն ու ընդդիմադիր ձևացնողները...

Մեզ փորձել են անհանգստացնել նույնիսկ ներկա տերերին նախկինում հայհոյած թափթփուկներով, բայց մենք հանգիստ ենք եղել և եթե անկեղծ, որքան էլ հավատացել ենք, սակայն նաև ուզել ենք, որ երբեմն ասեկոսեն հավաստի չդառնա...

Մենք հումորով ենք վերաբերվել տարբեր խնդիրներին, ինչպես որ ժպտում ենք ծանր ու արդեն անցած այս աշխատանքային երկուշաբթիին և առաջարկում ենք լսել Asekose.am-ի մասին երիտատասարդ ռեփերի կատարումը. բառերի հեղինակն, ի դեպ, Արմեն Շեկոյանն է...Նա տեղյալ չէ այսօրվա մեր գրասենյակային անցուդարձից, սակայն , վստահաբար, նաև այս երկուշաբթին էր նկարագրել իր տողերում: 

Հեղինակ՝ 

Ա.Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին