▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկում հայտնաբերված ճամպրուկում ռումբ չկար. Արամի փողոցում լարվածությունը դադարել է

 

Քիչ առաջ լարված իրավիճակ էր Արամի փողոցում: Այստեղ էին ՀՀ ոստիկանության, այդ թվում` քրեական հետախուզության աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները՝ հրշեջ մեքենաներով:Փողոցը մասնակիորեն փակվել է ոստիկանների կողմից, և այնտեղ ինչ-որ գործողություններ են կատարվում: Ըստ շրջանառվող լուրերի ՀՀ ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ «Մելլաթ» բանկում հաճախորդներից մեկը ճամպրուկ է թողել, որն էլ կասկած է առաջացրել:

Asekose.am-ի ունեցած տեղեկություններով այժմ ոստիկանները ուսումնասիրում են ճամպրուկի պարունակությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները պարզում են ճամպրուկի տիրոջ ինքնությունը:

Լուսանկարը՝ Hraparak.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին