▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկը պատմել է iPhone-ի գաղտնիքի մասին, որը կարող է փրկել ձեր կյանքը

168.am-ը գրում է. Lifer.com.ua-ը գրում է, որ ամերիկացի բժիշկ Ջուլի Թոմփսոնը պատմել է iPhone-ի գործառույթի մասին, որը կարող է փրկել ձեր կյանքը։ «Մեզ մոտ ընդունվող շատ հիվանդներ չգիտեն՝ ինչպես հուսահատ պահերին կապվել հարազատների հետ։ Պատահում է, որ նրանք չեն կարողանում արգելափակումից հանել հեռախոսը»,- նշել է նա։ Ըստ բժշկի՝ բժշկական կարևոր տեղեկատվությանը կարելի է հասանելիություն ստանալ նաև այն դեպքում, երբ iPhone-ի էկրանն արգելափակված է։ Սակայն դրա համար անհրաժեշտ է միացնել կարգավորումները։ Սեղմեք «Health» կոճակը։ Էկրանի ներքևի հատվածում կարող եք տեսնել «Medical ID» հատվածը։ Այդ հատվածում լրացրեք բոլոր տվյալները՝ արյան խումբ, հնարավոր ալերգիկ ռեակցիաներ, դեղամիջոցներ, որոնք կարող են ալերգիա առաջացնել, որոնք ձեզ հակացուցված են, և այլն։

Բժիշկը կկարողանա հասանելիություն ստանալ այդ տվյալներին, նույնիսկ, եթե դուք գիտակցություն չունենաք։ Դա բառացիորեն կարող է փրկել ձեր կյանքը։ «Շտապօգնության հիվանդանոցում աշխատում եմ արդեն մի քանի տարի։ Մեզ մոտ պարբերաբար հոսպիտալացվում են հիվանդներ, որոնք չեն կարողանում ոչ կապվել հարազատների հետ, ոչ էլ ասել, թե ով են, ինչ է պատահել իրենց հետ։ Պատահում է՝ հիշողությունը դավաճանում է նրանց, և նրանք չեն կարողանում արգելափակումից հանել հեռախոսը։ Բայց առավել հաճախ հանդիպում են դեպքեր, երբ տուժողը գիտակցություն չի ունենում, հեռախոսն ամբողջական է լինում, սակայն բժիշկները չեմ իմանում, թե ինչ դեղամիջոցներ կօգնեն նրանց»,- նշել է բժիշկը։

Շատերը, սակայն, գերադասում են չօգտագործել Medical ID-ն, քանի որ դա ժամանակի անիմաստ ծախս են համարում։ Սակայն իրականում սա լավ հնարավորություն է՝ ծրագրում նշելու կարևոր բժշկական տվյալներ։ «Եղել են դեպքեր, երբ այդ ծրագրի հատվածն է օգնել իմանալ, թե որ խմբին է պատկանում այդ մարդու արյունը։ Այս ծրագիրը մեկ կյանք չէ, որ փրկել է»,- ասել է բժիշկը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին