▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվանափոխման ենթակա պետական գերատեսչությունների զվարճալի ցանկ

Լրագրող  Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց Ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցության նախարարություն։ Ըստ հիմնավորման՝ դա մեսիջ է, որ գործարարն ավելի լավ հասկանա տվյալ նախարարության բուն անելիքը։

Ըստ նույն տրամաբանության՝ կարելի է նաև անվանափոխել հետևյալ նախարարությունները։

* * *

Արտակարգ իրավիճակների նախարարություն՝
Արգելափակված դռների բացման, վերելակների մեջ մնացած մարդկանց աջակցության և օձահեռացման նախարարություն

Սփյուռքի նախարարություն՝
Գնացածներին տուն կանչելու, իսկ չեկողներին՝ 1000 դոլար ուղարկելու կոչ անող նախարարություն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝
Թոշակի ու նպաստի տրամադրման նախարարություն

Տրանսպորտի նախարարություն
Լարսի անցակետի փակ և բաց լինելու մասին տեղեկացման, Հյուսիս-Հարավ ճանապարհի ձգձգումը հիմնավորող նախարարություն

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն՝
ԵՏՄ-ի հետ խուճուճ հարաբերություններով զբաղվող նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն՝ 
Էդվարդ Նալբանդյան & Co -ի շրջագայությունների անհրաժեշտությունը հիմնավորել փորձող նախարարություն

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝
Մարզպետների և տեղական իշխանիկների վերահսկողության նախարարություն

Բնապահպանության նախարարություն՝
Ծառերը «ակուռատնի» կտրող նախարարություն և հանքերին թույլտվություն տվող նախարարություն

Գյուղատնտեսության նախարարություն՝
Խաղողի մթերման գործընթացի և մթերված խաղողի փողերի «վազվռատով» զբաղվող նախարարություն

Ֆինանսների նախարարություն՝
Տոկոսով փող գտնող և պարտքը կառավարող Նախարարություն

Մշակույթի նախարարություն՝
Համերգների և անվանի մարդկանց հուղարկավորությունների կազմակերպմամբ զբաղվող նախարարություն

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝
ՀԱՕԿ-ի կողքին սեփական գոյության արդարացված լինելը ապացուցել փորձող նախարարություն

Էներգետիկայի և բնական պաշարներն նախարարություն՝
Էներգետիկ հզորություները սահուն ու անցավ ռազմավարական դաշնակիցներին օտարելու նախարարություն

ՊԵԿ մաքսային ծառայություն՝
G7 երկրների ինվոյսները բանի տեղ չդնելու գնով բյուջեն լցնող ծառայություն

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝
Պատերի շեղությունը և շինության կոորդինատների շեղումը որոշող կոմիտե։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին