▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը պահանջել է, որ Սուրիկ Խաչատրյանը հեռանա

Politik.am-ը գրում է.

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի պայմաններից մեկն էր այն է եղել, որ ինքը պետք է ազատվի ժողովրդի մոտատելություն առաջացնող օդիոզ և հանցագրոծ կերպարներից, և մեր տեղեկություններով, առաջինը տվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը։ Սուրիկ Խաչատրյանը, ով մինչև վերջերս վստահ պնդում էր, թե իրեն չեն հանելու և ինքը մնալու է, երեկ արդեն հայտարարել է, որ որևէ բան չի բացառում և որոշողը վարչապետն է լինելու։

Կայքի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանին հանելու են հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո։ Բանն այն է, որ հոկտեմբերի 2-ին ՂԿապանում և Սիսիանում  քաղաքապետի ընտրություններ են, և Լիսկայի վրա է դրված իշխանության թեկնածուներին անցկացնելու գործը։ Կարեն Կարապետյանին ասվել է, որ Լիսկան մնա մինչև ընտրություններ, իսկ ընտրություններից հետո արդեն կարող են նրան հանել և ուղարկել արխիվ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին