▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրան կհեռացնեին անգամ Հոնդուրասի հեռուստատեսությունից` հայերին ծաղրելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Եվ նույնիսկ 
Աստված ամենակարող չէր, 
քանզի 7-րդ օրը հոգնեց եւ հանգստացավ:
Հ1-ի ամենաբախտավոր օրը եղել է ՀՀ նախագահի այցելության օրը: Այդ օրն են նրանք լսել իրենց հասցեին առաջին ու վերջին գովասանքները: Մյուս ժամանակ այդ անբախտ ալիքը եղել է հանրային քննադատության, պարսավանքի, թուքումուրի թիրախ:
Սա չի նշանակում, որ Հ1-ում ամեն ինչ շատ վատ է: Լավ, հանրային ալիքին վայել հաղորդումներ էլ կան, բայց երբ եթեր է բարձրանում «Ամենակարող երգիչ»-ի նման մի ապուշություն, բոլոր լավ բաներն իսկույն մոռացվում են:
Չէ, դուք նախ էս «ցռած» վերնագիրը կարդացեք. «Ամենակարող երգիչ»: Աշխարհի մեծանուն երգիչները, եթե մի բան էլ կարողացել կամ կարողանում են անել, դա լավ երգելն է ու մարդկանց իրենց երգով զմայլելը, հաճելի պահեր պարգեւելը: Փոփ ամենալավ երգիչը չի համարձակվում օպերայի բեմ բարձրանալ, որովհետեւ հասկանում է, որ դա իր տեղը չէ, որ ինքն ամենակարող չէ երգի բոլոր ասպարեզներում: Բայց այս հասարակ բանը Հ1-ի «տանձին չէ»: Սրանց գաղափարով, եթե երգիչը կարողանում է ռեստորանում խմած մարդկանց պարեցնել, ուրեմն «ամենակարող» է, հետեւաբար, կարելի է նաեւ ռեստորանի երգիչների մրցույթ կազմակերպել Հ1-ի եթերում:
Ո՞վ պետք է դատի մրցույթը: Բնականաբար, ռեստորանի ստաժավոր երգիչը՝ ռաբիս կլկլոցի քայլող հանրագիտարանը: Եվ Հ1-ի ընտրությունը հեռու չի գնացել ու կանգ է առել Սպիտակցի Հայկոյի, իսկ այս շոուից հետո արդեն՝ Հայկո Սպիտակցու վրա: «Վսեմագուշչի» Ջաղինյան Ռուբիկը, որը Հ1-ը մի քանի տարի է, ինչ իջեցնում է КВН-ի մակարդակի եւ ջանք չի խնայում ժամանցային ալիքներին այդ բնագավառից դուրս մղելու համար, հանրային էկրան է բարձրացնում մի հաղորդում, որի համար նրան կհեռացնեին անգամ Հոնդուրասի հեռուստատեսությունից՝ հայերին ծաղրելու համար: Եվ, պատկերացրեք, որ Հ1-ում չի գտնվել մի մարդ, որ նրան ասի՝ հո դու անմեղսունակ չե՞ս, ո՞նց կարելի է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ թուրք-ադրբեջանական կլկլոցի մրցույթ անցկացնել, կլկլացնողներին էլ «ամենակարող» անվանել:
Մենք հասկանում ենք, որ Հ1-ը չի կարող գոյատեւել, եթե նրան բյուջեից փող չտան, եթե ընտրությունների ժամանակ թեկնածուներին ու նրանց շտաբներին ստիպողաբար հենց Հ1-ի վճարովի եթեր չուղարկեն, եթե այդ ալիքով չխոսեցնեն երկրի մեծամեծներին եւ այլն: Էն էլ կա, որ շունը դատարկ փայտին չի հաչում: Եվ, ուրեմն, ո՞վ է վճարել Հ1-ին այս հաղորդման համար, ո՞ւմ բարձր հովանու ներքո է Ջաղինյան Ռուբիկը եթեր տալիս «Ամենակարող երգիչը»: Ասե՛ք մեզ այդ գործարարի անունը: Թե՞ էլի մենք՝ հարկատուներս ենք վճարում այդ ինքնախայտառակության համար:
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ստիպված է եղել ողջ հայությանը ոտքի հանել Հանրայինի այս այլանդակության դեմ. «Ոտքի՛, հայ ժողովուրդ, սա երկար մտածված, լավ կազմակերպված եւ մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»: Անցյալ միակ հանգստյան օրը՝ կիրակի, սոցցանցերը պայթում էին քննադատությունից, որ առաջացրել էր «Ամենակարող երգիչ» ծրագրի գովազդային հոլովակը: Չկար մեկը, որ պաշտպաներ Հ1-ի արկածախնդրությունը: Բայց մշակույթի եւ կրթության նախարարություններից այդպես էլ մի ծկլթոց չլսվեց այն մասին, որ չի կարելի նման բան Հանրայինի եթեր հանել, որ դա պարզ պոռնոգրաֆիա է՝ բոլոր առումներով: Ոմանք գուցե ասեն, թե այդ նախարարությունները որեւէ լծակ չունեն հեռուստաեթերի վրա ազդելու, որ դա կարող է գրաքննություն նկատվել, բայց սա հաստատ այդ դեպքը չէ, եւ նույնիսկ գյուղատնտեսության նախարարության խոշոր եղջերավոր անասունների վարչության պետի արձագանքը տեղ կհասներ, եթե լիներ նման արձագանք:
Բոլորը կարծես սպասում են Բաղրամյան 26-ի արձագանքին, որը տանջելու չափ ուշանում է: Կլինի՞ բարձրաձայն արձագանք, թե՞ ներքին կարգով կշշնջան «վսեմագուշչի» Ռուբիկի ականջին՝ ռադ արա էդ հաղորդումը: Կարծում եմ՝ կընտրեն երկրորդ տարբերակը, որովհետեւ սիրուն չի լինի էսքան մարդու առաջ դիտողություն անել մեկին, որը «Մովսես Խորենացու» կավալեր եւ ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր է: Բայց եթե դա դժվարանում են անել Բաղրամյան 26-ից, կարող է անել կոմպլեքսներից զուրկ վարչապետը, որը, ի դեպ, հենց մշակույթի նախարարից է սկսել իր հաղթարշավը, չնայած, որ այդ նախարարությունը ոչ մի լծակ չունի մշակույթի վրա ազդելու:
ՀԳ. Չէի ցանկանա, որ այս հոդվածն ընդունվեր որպես անձնավորված քննադատություն: Հ1-ը մեր հանրային հեռուստատեսությունն է, եւ ամենաշատը հենց մեր սիրտն է ցավում նրա համար: Ոչ մի նշանակություն չունի, թե ով է նրա ղեկավարը: Մենք այս դեպքում նաեւ գործ ունենք Հ1-ի մասին օրենքի ոտնահարման հետ, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=124598&l=am/

Եվ նույնիսկ 
Աստված ամենակարող չէր, քանզի 7-րդ օրը հոգնեց եւ հանգստացավ:
Հ1-ի ամենաբախտավոր օրը եղել է ՀՀ նախագահի այցելության օրը: Այդ օրն են նրանք լսել իրենց հասցեին առաջին ու վերջին գովասանքները: Մյուս ժամանակ այդ անբախտ ալիքը եղել է հանրային քննադատության, պարսավանքի, թուքումուրի թիրախ:Սա չի նշանակում, որ Հ1-ում ամեն ինչ շատ վատ է: Լավ, հանրային ալիքին վայել հաղորդումներ էլ կան, բայց երբ եթեր է բարձրանում «Ամենակարող երգիչ»-ի նման մի ապուշություն, բոլոր լավ բաներն իսկույն մոռացվում են:
Չէ, դուք նախ էս «ցռած» վերնագիրը կարդացեք. «Ամենակարող երգիչ»: Աշխարհի մեծանուն երգիչները, եթե մի բան էլ կարողացել կամ կարողանում են անել, դա լավ երգելն է ու մարդկանց իրենց երգով զմայլելը, հաճելի պահեր պարգեւելը: Փոփ ամենալավ երգիչը չի համարձակվում օպերայի բեմ բարձրանալ, որովհետեւ հասկանում է, որ դա իր տեղը չէ, որ ինքն ամենակարող չէ երգի բոլոր ասպարեզներում: Բայց այս հասարակ բանը Հ1-ի «տանձին չէ»: Սրանց գաղափարով, եթե երգիչը կարողանում է ռեստորանում խմած մարդկանց պարեցնել, ուրեմն «ամենակարող» է, հետեւաբար, կարելի է նաեւ ռեստորանի երգիչների մրցույթ կազմակերպել Հ1-ի եթերում:
Ո՞վ պետք է դատի մրցույթը: Բնականաբար, ռեստորանի ստաժավոր երգիչը՝ ռաբիս կլկլոցի քայլող հանրագիտարանը: Եվ Հ1-ի ընտրությունը հեռու չի գնացել ու կանգ է առել Սպիտակցի Հայկոյի, իսկ այս շոուից հետո արդեն՝ Հայկո Սպիտակցու վրա: «Վսեմագուշչի» Ջաղինյան Ռուբիկը, որը Հ1-ը մի քանի տարի է, ինչ իջեցնում է КВН-ի մակարդակի եւ ջանք չի խնայում ժամանցային ալիքներին այդ բնագավառից դուրս մղելու համար, հանրային էկրան է բարձրացնում մի հաղորդում, որի համար նրան կհեռացնեին անգամ Հոնդուրասի հեռուստատեսությունից՝ հայերին ծաղրելու համար: Եվ, պատկերացրեք, որ Հ1-ում չի գտնվել մի մարդ, որ նրան ասի՝ հո դու անմեղսունակ չե՞ս, ո՞նց կարելի է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ թուրք-ադրբեջանական կլկլոցի մրցույթ անցկացնել, կլկլացնողներին էլ «ամենակարող» անվանել:
Մենք հասկանում ենք, որ Հ1-ը չի կարող գոյատեւել, եթե նրան բյուջեից փող չտան, եթե ընտրությունների ժամանակ թեկնածուներին ու նրանց շտաբներին ստիպողաբար հենց Հ1-ի վճարովի եթեր չուղարկեն, եթե այդ ալիքով չխոսեցնեն երկրի մեծամեծներին եւ այլն: Էն էլ կա, որ շունը դատարկ փայտին չի հաչում: Եվ, ուրեմն, ո՞վ է վճարել Հ1-ին այս հաղորդման համար, ո՞ւմ բարձր հովանու ներքո է Ջաղինյան Ռուբիկը եթեր տալիս «Ամենակարող երգիչը»: Ասե՛ք մեզ այդ գործարարի անունը: Թե՞ էլի մենք՝ հարկատուներս ենք վճարում այդ ինքնախայտառակության համար:
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ստիպված է եղել ողջ հայությանը ոտքի հանել Հանրայինի այս այլանդակության դեմ. «Ոտքի՛, հայ ժողովուրդ, սա երկար մտածված, լավ կազմակերպված եւ մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»: Անցյալ միակ հանգստյան օրը՝ կիրակի, սոցցանցերը պայթում էին քննադատությունից, որ առաջացրել էր «Ամենակարող երգիչ» ծրագրի գովազդային հոլովակը: Չկար մեկը, որ պաշտպաներ Հ1-ի արկածախնդրությունը: Բայց մշակույթի եւ կրթության նախարարություններից այդպես էլ մի ծկլթոց չլսվեց այն մասին, որ չի կարելի նման բան Հանրայինի եթեր հանել, որ դա պարզ պոռնոգրաֆիա է՝ բոլոր առումներով: Ոմանք գուցե ասեն, թե այդ նախարարությունները որեւէ լծակ չունեն հեռուստաեթերի վրա ազդելու, որ դա կարող է գրաքննություն նկատվել, բայց սա հաստատ այդ դեպքը չէ, եւ նույնիսկ գյուղատնտեսության նախարարության խոշոր եղջերավոր անասունների վարչության պետի արձագանքը տեղ կհասներ, եթե լիներ նման արձագանք:
Բոլորը կարծես սպասում են Բաղրամյան 26-ի արձագանքին, որը տանջելու չափ ուշանում է: Կլինի՞ բարձրաձայն արձագանք, թե՞ ներքին կարգով կշշնջան «վսեմագուշչի» Ռուբիկի ականջին՝ ռադ արա էդ հաղորդումը: Կարծում եմ՝ կընտրեն երկրորդ տարբերակը, որովհետեւ սիրուն չի լինի էսքան մարդու առաջ դիտողություն անել մեկին, որը «Մովսես Խորենացու» կավալեր եւ ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր է: Բայց եթե դա դժվարանում են անել Բաղրամյան 26-ից, կարող է անել կոմպլեքսներից զուրկ վարչապետը, որը, ի դեպ, հենց մշակույթի նախարարից է սկսել իր հաղթարշավը, չնայած, որ այդ նախարարությունը ոչ մի լծակ չունի մշակույթի վրա ազդելու:
ՀԳ. Չէի ցանկանա, որ այս հոդվածն ընդունվեր որպես անձնավորված քննադատություն: Հ1-ը մեր հանրային հեռուստատեսությունն է, եւ ամենաշատը հենց մեր սիրտն է ցավում նրա համար: Ոչ մի նշանակություն չունի, թե ով է նրա ղեկավարը: Մենք այս դեպքում նաեւ գործ ունենք Հ1-ի մասին օրենքի ոտնահարման հետ, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին