▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նրանք այդ հեղինակությունը չունեն». Իգիթյանը՝ Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի մասին. aravot.am

«Զուռնեն հեռվից լավ է լսվում»,- Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսպես արձագանքեց սփյուռքահայ մտավորականների՝ «Արդարությունը Հայաստանում» խորագրով հայտարարությանը ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Հիշեցնենք, որ ըստ հայտարարության, սփյուռքահայ մտավորականները գրել են. «Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տեղի ունեցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների, ստորագրահավաքի նախաձեռնողներն ասում են՝ ո՛չ, համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին եւ ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին»:

Պարոն Իգիթյանն Aravot.am-ին ասաց, որ այդ հայտարարությանը միացած սփյուռքահայ մտավորականներին չի ճանաչում: Դիտարկմանը, թե հայտարարությանը միացած մտավորականներից են դերասանուհի Արսինե Խանջյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, պարոն Իգիթյանը շարունակեց. «Ես սփյուռքահայ մտավորականությանը տեղյակ չեմ, չեմ ճանաչում: Դուք մի երեք անուն եք տալիս, դա դառնում է Վիլյամ Սարոյա՞ն կամ Արշիլ Գորկի՞, Ռուբեն Մամուլյա՞ն: Թե՞ արդեն այդ հաստիքացուցակում ով այս աշխարհից գնում է թափուր տեղերը նշված են՝ ով պետք է լինի, էդ ինչ բան է, մասշտաբի հարց է չէ՞: Ազգ ներկայացնող մտավորականություն, էդ ովքե՞ր են, էդ երեք հոգի՞ն: Էդ ինչ ընդհանրացումներ են, չեմ հասկանում: Նրանք այդ հեղինակությունը չունեն, ով որ լավ կիթառ է նվագում, դառնում է հայ մտավորակա՞ն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին