▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոնայք աներեսներ, Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը ձեզնից շատ բան են արել այս երկրի համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Առհասարակ մեր սոցցանցային քարոզիչները չափազանց երախտամոռ դուրս եկան։ Ամբողջ օրը աջ ու ձախ «գրանտակեր» են որակում արևմտամետներին, բայց մոռանում են, որ ՀՀ Կառավարությանը ամենաշատ գրանտ հատկացնողը հենց Արևմուտքն է։ Այդ գրանտները տարիներ շարունակ մեր իշխանությունները յուրացրել են, և հենց այդ նույն արևմտյան գրանտներով են գնել են այդ նույն քարոզիչներին։ Այո, այդ քարոզիչներն առանձնահատուկ պնդերեսությամբ պետք աչքի ընկնեն, որ կարողանան արևմտյան գրանտներով վստահ մեղադրանքներ ցփնել արևմտյան գրանտներով ՀՀ իշխանությունների դեմ խոսողներին հասցեին։
Բայց սա դեռ ամենը չէ, քարոզիչները պատրաստ են վայրկյանական փոխել իրենց միտքը և ցեխ շպրտել նույնիսկ մշակութային գործիչների ուղղությամբ՝ այդ թիրախում հիմա օրինակ Արսինե Խանջյանն են, Սերժ Թանկյանն է։ Երբ այս մարդիկ մշակույթի միջոցով ազգային շահ են ներկայացնում, ամեն տեսակի ջանք են թափում ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, լավն են, պարտավոր են, երբ երկիրը կործանած իշխանությունների դեմ են խոսում՝ իրենց գործը չէ, իրենց կանադաներում և ամերիկաներում թող իրենց գործով զբաղվեն ու չխառնվեն ներքաղաքական հարցերին։

Պարոնայք, աներեսներ, քանի դեռ այս մարդիկ ձեզնից շատ բան են արել այս երկրի համար, կապ չունի որտեղ են նրանք ապրում, այս մարդիկ ձեզնից շատ իրավունք ունեն այս ազգը ներկայացնելու, իսկ այս ժողովրդին հալածող իշխանություններին քննադատելու։ Եվ քանի դեռ դուք էլ իշխանական կերակրատաշտակից լափողներ եք, «գրանտակերներին» քննադատելու իրավունք չունեք։

Արմինե Վարդևանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին