▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանը նոր բացահայտումներ է անում

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունը ներայացնում ենք առանց մեկնաբանության և խմբագրման:

 

Անալիտիկի Անին ամսական 1000000 դրամ գնահատեց հայ զինվորի արյունն ու ազգի արժանապատվությունը

Բազմաթիվ մարդկանց «շանտաժի» ենթարկած, շորթման համար ձերբակալված սրբապիղծ Անի Հովհաննիսյանը երեկ կալանավայրից հերթական զառանցանքն էր հրապարակել հենց այն «Անալիտիկ» կայքում, որով շորթում էր մարդկանց, ծախում էր զոհված զինվորների արյունը, բանակի պատիվն ու ազգի արժանապատվությունը:

Ս/թ սեպտեմբերի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է փոխանցվել այն ձայնագրությունը, որում «Անալիտիկ»-ի աշխատակիցը ամսական մեկ միլիոն դրամ է պահանջում «ՎՏԲ» բանկի աշխատակցից, որպեսզի այդ կայքը այլևս չգրի «ՎՏԲ» -ի «ադրբեջանական ծագման», հակահայկական գործունեության ու հայ զինվորների սպանության մասին: Փոխանցվել է նաև բանկի ներկայացուցչի ձայնագրված հայտարարությունը:

Ահա այս և իր այլ անբարոյական արարքները կոծկելու նպատակով է այդ իգական սեռի սրբապիղծը զրպարտություններ տարածում պատգամավոր Ուրիխանյանի հասցեին, որին փորձում էր շորթման հերթական զոհ դարձնել, սակայն ձերբակալվեց:

Հետաքրքիրն այս պատմության մեջ այն է, որ կալանքի տակ գտնվող այդ սրբապիզծը իրավապահների աչքի առաջ շարունակում է այդ նույն «Անալիտիկ» կոչված հանցագործության գործիքով լկտի զրպարտություններ ու վիրավորանքներ տարածել պատգամավորի հասցեին:

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին