▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դռան զանգը տվի, փախա ... Ֆեյսբուքը գժվել է

Hraparak.am-ը գրում է.

Ֆեյսբուքում հումորը չի դադարում կապված Արմեն Ամիրյանի դռան զանգը տալու և նրա գրկում կնոջ զթրթիռի հետ: Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը պատասխանելով այն հարցին՝ թե որն է եղել իր առաջին քայլը, երբ իմացել է, որ նշանակվել է նախարար՝ ասել է. «Գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Զանգը տվեցի, կինս բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ»:

 Varuzhan Babajanyan

 Ծաղիկ բերողը...

 Քոչարյան Կարեն

 Իսկ հիմա իրական պատմությունը. Դռան զանգը տվեցի՝ կինս բացեց: Ասացի. <<Կնիկ, էս ինչ կպնելա կպեեել>>: Արմեն Ամիրյան

 Ruzan Minasyan

Հիմա էլ թրթիռն են գրկելու, կողքերին կանգնած կանանց թողած

Մկրտիչ Կարապետյան

))))))) Նալբանդյանը ծաղիկներն առնում ա, գնում ա տուն, զանգը տալիս ա, բացում են, տեսնում են մարդ չկա:

Արամ Մանուկյան

Զանգը տվեցի , կինը բացեց , ականջին բան շշնջացի ու համբուրեցի` չափալախեց: Արա դե մեր տունը մի հարգ վերև էր ախր ((( (C)Նորանշանակ նախարար

Voskehat Baghramyan

Վայ, Արմեն, Արմեն.... Մարդը անկեղծորեն սիրտը ձեր առջև բացում ա, իսկ դու՞ք, մե~ կատակ,մե~ հուրախություն : Բայց էն թրթռալու մոմենտը ես ինչ-որ չջոկեցի

Varuzhan Babajanyan

 Գնեցի մի ծաղկեփունջ և եկա տուն: Քանի որ կին չունեմ` դիմացի դուռը զանգեցի՝ հարևանիս կինը բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ զգացի ծնկի հարվածն իմ ոտքերի արանքին, գոռացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ... Նա էլ բա' ջհանդամին նվիրես, բա ինձ խի ես ձեռ մեռ գցում, այ ալկագոլիկ... Ասածս ինչ ա, գրկախառնվեք բացառապես ձեր կանանց հետ, եթե անգամ ձեզ նախարար են նշանակել...

Anna Bejanyan

 Հլը թող փորձի մեկը գա իմ դռան զանգը տա, կգնամ քարով կխփեմ իրանց լուսամուտին /ակոշկին/:

Անուշ Հարությունյան

FB-ն բացում ես ու..... «Դռան զանգը տվեցի, կինս դուռը բացեց....»... Զզվացրիք արաաա, թարգեք, վաաայ, ինչ աներ էդ խեղճ կինը, դուռը չբացեեե՞րրր...

Կարմեն Դավթյան

Էս մեր մշակույթի նախարարները մի տեսակ ախր շատ յուրահատուկ են` է~... Էն Թամարը լողանում, գլուխը սրբիչով կապում, նստում էր աշխատասենյակում... Էն մեկը կրակում էր էլեկտրիկների վրա... Էս մեկին Բեգլարյանն էր պաչում... չգիտեմ` երրրորդ մատի <ֆուքից>առաջ, թե` պոսլե... Թազա նախարարն էլ` ծաղիկներով տուն է գնում, կնոջը բան ասում.. Հետն էլ ասածը բարձրաձայնում.... Ինչ-որ մի բան ըստեղ իսկապես սխալ է... կասեր Ուիլյամը..

 Hripsime Jebejyan

Մեր Ruzan Minasyan-ն ասում է՝ չհասկացանք, էդ որ Սեյրան Օհանյանի կինն էր վարդեր բերում, այսպես չընդունեցիք, հիմա ինչ է Ամիրյանն է կնոջը վարդեր տարել, խառնվել եք իրար:

Levon Panosyan

 Նոր գնացի վարդ առա, որ բերեմ կնոջս տամ: Հետո եկա, դռան զանգը տվեցի ու հիշեցի, որ ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ կին... #ժիզնբոլ

Ռոբերտ Մելքոնյան

Հենց նոր ասացին, որ քաղաքում էլ վարդ չկա, էլցանցն էլ հոսանքն անջատել է...Հերիք է աննպատակ զանգ տաք ու թրթիռվեք, հուզվեք...Վերջ տվեք, մարդ էր մի բան ասաց...Ի վերջո հասկացեք, որ դուք նախարար չեք, ձեր թրթիռները, վարդերը, զանգերը նախարարական չեն...Մարդ ՖԲ-ի ձեռը չընկնի...

Varuzhan Babajanyan

Դուռը զանգեցին, բացեցի... Խնդրեցին հետ զանգել.. Իզաբելլա Աբգարյան Դռան զանգը տվեցին, բացեցի.. Բա թե "ժավելի սպիրտ, պերեգիդրոլ, նաշատիր" )))) Արթուր Ապրիյան Դռան զանգը տվեցի, փախա ...

Լիզա Ճաղարյան

Օրվա թեմայով «Ես սարեն կուգայի, դուն դուռը բացիր, Ձեռդ ծոցդ տարար, ա՛խ արիր, լացիր»։

Lusine Hakobyan

Գնեցի մի փունջ վարդեր, եկա տուն: Երբ դուռը զանգեցի, կինս բացեց, գրկախառնվեցի նրան և ականջին շշնջացի, որ` սիրելի'ս, ես այլևս իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռը իմ գրկում, շտապեցի հավելել, որ՝ մի' անհանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին, մեր ժողովրդին:

Իզաբելլա Աբգարյան

Իսկ ու՞մ համար ա ծաղիկ առնում ու ում դռան զանգը տալիս Հրանուշ Հակոբյանը .. Վոտ վ չոմ վապռոս ...

Mher Grigor Parvanyan 

Ես օրինակ տուն գնալուց առաջ զանգում եմ կնոջս բջջայինին ու ասում. -Ախչի, դուռը բացի, կարող ա՞ գիտես պապուդ համբալն եմ, էսքան վեշով գալիս եմ տուն: հ.գ. այ հենց էդ պատճառով ես նախարար չեմ դառնա: Մեկը 88-ին գալիս ա միտինգից տուն, զանգը տալիս ա: ներսից հարցնում են. -Ո՞վ ա: սա բա թե. -Պա-պա-նա, պա-պա-նա: Ներսից նույն ոգով վանկարկում են. -Ով մեր հետ չի, մեր պապան չի:

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Փաստորեն մեր նոր մշնախի «գեղեցիկ ժպիտի» տակ զգայուն, սիրառատ ու փխրուն հոգի է թաքնված։ Ուֆ, ուֆ… Հետ բերեք Հասմիկին մինչև տեսնենք ինչ ա լինում)))։

Artak Yeghiazaryan

 «Գնեցի մի փունջ վարդեր եւ եկա տուն: Դուռը զանգեցի՝ կինս բացեց, գրկախառնվեցի եւ ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, էէէ, գլխիս... տո ինչ թրթիռ, լավ էլ մեծ թավա էր։ Աչքերս բացեցի, բժիշկը ասեց՝ չէ, սա կապրի, լավ էլ պինդ ճակատ ա...»։ ))))))) Ու՜ֆ, լավ էր՝ նախարար չէին նշանակել ՃՃՃ

Arakel Semirjyan

Կամազով գնացի ՊՊԾ գունդ, դուռը թակեցի, չբացեցին, Կամազով մտա ներս Օսիպյանին գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշ գնդերին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի հեղափոխությանը և այն ծառայությանը, որին կոչված եմ»: ..... Անգլիացի գիտնականները հայտնաբերել են, որ ծաղկեփունջը ձեռքին դռան զանգը առաջացնում է թրթիռ, գրգիռ, սարսուռ իսկ երբեմն էլ մրմուռ... ..... Ապարանցին ֆեյսբուկում կարդում ա, որ Արմեն Ամիրյանը ծաղկեփնոջով դռան զանգը տվել ու կնգան գրկելուց հետո նախարար են տվել՝ իրա կնգան ասում ա, կնիկ դու տանը կլնես գնամ ծաղիկ առնեմ, գամ դու ինձ թրթիռով գրկի մեկ էլ տեսար ինձ էլ նախարար տվին ՃՃՃ Համլետ Կիրակոսյան ...իսկ Հասմիկ տոտայենց դռան զանգը փչացել էր, ծաղկեփունջը թոռոմել էր, գիրկը սառն էր ու դատարկ, սրտի թրթիռներն էլ սմքել էին ու անէացել....) Արամ Մանուկյան Փաստորեն չտվող զանգ չկա ))) ..... Ասա մոտդ բանալի պահի էլի ։ Թե բա զանգ , վարդ , թրթիռ ու ականջ ` բա քեզ պե՞տք էր ((( ..... Խնդրում եմ ստատուսներիս տակ չմեռնել ու չմահանալ ` ես դեռ վարչական դատեր ունեմ ։ Մնում էր մի հատ էլ քրեականով գնամ ` թե բա դրդել եք մահվան (( Թրթիռիկս 

Գարիկ Ավետիսյան

Դռան զանգի պատմությունը, ստվերում, թողեց ուկրաինացի լրագրողի կողմից, Քիմ Քարդաշյանի հետույքը պաչելու պատմությանը: Աշոտ Ասատրյան Կին ունեմ, հայաթում ծաղիկի խանութ կա, դռան վրա զանգ ունենք, մնաց նախարարի պաշտոնը ու ամեն բան իր տեղը կընկնի:

Arsen Harutyunyan

 ;) :) :D Շուրջ բոլորս թրթիռներ էին: Դռան զանգը տվի, ու փախա.. հետո բակի կողմից գոռացի` -Կնիկ պատրաստվի, սրանից հետո նախարարի հետ ես քնելու..

Arakel Semirjyan

Նա իրենց տան միակ ծաղիկ բերողն էր ... ..... Դռան զանգը տվեցի, դուռը բացեց ծաղկեփունջը ձեռքին մի կին, ով բռնացրել էր ծաղկեփնջի, շորերի, կոշիկների, պայուսակի, աղավնիների, գլոբուսների, կատուների ու մնացած իրերի ու կենդանիների գույներն ու երանգները իրար հետ՝ հասկացա, որ ուրիշ նախարարի տան զանգն եմ պատահաբար տվել ՃՃՃ

Էդգար Խաչատրյան

 Ծաղիկ առա, իմ համար ուրախ զվարթ գնացի տուն թրթիռ գրկելու, դռան զանգը տվեցի ու այ ըտեղ հիշեցի, որ տանը մարդ չկա և ես առհասարակ ամուսնացած չեմ, բայց սա դեռ ամենը չէ, պատկերացրեք հիասթափությունս, երբ հասկացա, որ ինձ նախարար էլ չեն նշանակել: Բանալիս հանեցի գրպանիցս դուռը բացեցի ու գնացի սառնարանի թրթիռը բացելու: Ասածս ի՞նչ ա ծաղկի բուկետ կա, թրթիռ չկա, որոնվում է թրթիռը:

Zara Hovhannisyan

Իսկ ձեր տան զանգը հնչե՞լ է: Իսկ ծաղկեփունջ ստացե՞լ եք:  Չէ՞... Ուրեմն ձեր ամուսինը նախարար չէ ։)))

 Vahe Makaryan

Իսկ թե ինչ եղավ թրթիռից հետո, կիմանաք կառավարության հաջորդ նիստին։ Արսեն Օհանյան Գնացի տուն, դուռը զանգեցի, կինս դուռը բացեց, ասեց "քանի ներս չես մտել տար էս զիբիլը թափի"

Արմեն Մկրտչյան

 Տատիս օժիտի մեջ դռան զանգ գտա, պապս հաստատ նախարար է եղել 1945թվին)))))

Քոչարյան Կարեն

Դուռը զանգեցի՝ կինս դուռը բացեց ու թռավ... դեմքիս:

Արթուր Եղիազարյան

 Հարցադրում Գյուլնազ տատի կողմից. - Սուտը մեռնի՞, թե մինչև տուն գնալը կինդ չգիտեր, որ նախարար եք նշանակվելու: ..... Գործուղումից վերադարձա Երևան, եկա տուն, դռան զանգը տվեցի, կինս բացեց, ականջին շշնջալու կարիք չկար, նորմալ ձայնով ասացի «հաց դիր», ասաց ««գիտեի, որ գալիս ես, սեղանը գցած է, երեք որդիներդ էլ շուրջը նստած՝ քեզ են սպասում»: Ռոմա՜նտիկա ...

Ankakh Hayastan

 Դռան զանգը տվեցի գետնին ու ջարդուփշուր արի, արա՜՜՜ Գոռ Վարդանյան

Karen Tovmasyan

 Մեր դպրոցն ու դասատուները շատ լավն էին, բայց դասատուները լավ խիստ էին, մի դասատու ունեինք, հիմա չեմ հիշում որ մեկն էր, հենց զանգը տալիս էր, ուզում էինք դուրս գալ, գոռում էր՝ "Նստե՛լ, զանգը ձեզ համար չի, զանգը մեզ համար է, էլեկտրոֆիկացված աբորիգեններ":

«Կույս կանանց միավորում» ՀԿ Մշակույթի նորանշանակ նախարար

 Արմեն Ամիրյանն այսօր բացահայտ պարծեցել է, որ դռան զանգը տվել է և առանց ավելորդ սեթևեթանքի սեփական կնոջ երեսին ասել, որ իր ժամանակի մեծ մասն անցկացնելու է ուրիշի հետ։ Նման ցինիզմ շատերի կողմից կարելի էր սպասել, բայց որ նախարար դառնալն այդքան շուտ կփչացնի նաև Արմեն Ամիրյանին, թերևս քչերն էին կանխազգում։ Կնոջը որպես ժամանակ հատկացնելու օբյեկտի, սեքսիզմի և սեռականության լուսային ազդեցությամբ դիտարկելը հարիր չէ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյային։ «Կույս կանանց միավորումը» և անձամբ Արշալույս Ենոքյանը խստագույնս խոյահարում է նման մոտեցումը։ Ամենևին զարմանալի չէ, որ կինն Արմեն Ամիրյանին չի վստահում տան բանալին, և վերջինս ստիպված է եղել զանգը տալ։ Հիացմունքի է արժանի տիկինը, որն այդքանից հետո չի խորշել բացել դուռը։ Մեծահոգության և լայնախոհության վառ օրինակ, ինչից նախարարը սովորելու շատ բան ունի։

Araqs Mamulyan

 Ասում ա՝ Հասմիկ Պողոսյանն էլ նույն օրը գնացել է տուն, դռան զանգը տվել, ամուսնու ականջին շշնջացել, որ այսուհետ միայն նրան է նվիրվելու: Ամուսնու սիրտը հուզմունքից թրթռացել է այնքան ժամանակ, մինչև հասկացել է, որ տանն էլ նախարար չկա:

Լաերտ Չոբանյան

Հեսա որ վարչապետը սաղիդ դռան զանգերը հանել տա կասեք վատնա չէ՞...

 Հասմիկ Բաբաջանյան

 Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին