▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը НТВ-ի հետ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 7дней.ru- ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Տեսնում եմ-գիտեմ» սերիալի մասին, որի ստեղծողն ինքն է:

-Կհամարձակվեմ ասել, որ Ձեզ համար ֆիլմը «լաբորատորիա» է դարձել, հերթական գիտական փորձարկման համար նախատեսված տարածք:

-Մեծ մասամբ`այո: Աշխարհը փոխվում է, հասարակության մեջ ձևավորվում են նոր կաղապարներ, միջանձնային հաղորդակցություն: Այս առումով շատ կարևոր է այն հաղորդագրությունը, որը մենք ուղարկում ենք էկրանից: Հակառակ դեպքում` նույն լեզվով խոսելու դեպքում էլ կդադարենք հասկանալ միմյանց: Իսկ դա կարող է հանգեցնել Աստվածաշնչյան հայտնի Բաբելոնյան աշտարակաշինության պատմությանը:

-Արդյո՞ք Դուք սերիալում օգտագործել եք պատմություններ, որոնք նկարագրված են հայտնի հոգեբաննների աշխատանքներում:

-Այո: Պարզապես մենք սերիալ ենք բերել ոչ թե հենց պատմությունները, այլ դրանց բնույթն ու կառուցվածքը: 

-Դուք առաջին անգամ եղաք սերիալի նկարահանման հրապարակում: Ինչպիսի՞ տպավորություններ ստացաք:

-Շատ հետաքրքիր էր տեսնել` ինչպես են կազմակերպվում մասսայական տեսարնները, ինչպես է սարքավորված տաղավարը, որպեսզի նկարահանվի ոչ թե 1, այլ 50 տեսարան: Նոր տեխնոլոգիաները , իհարկե, ցնցում են: Նկարահանման հրապարակում ես ուշադիր հետևում էի ռեժիսոր Ալեքսեյ Լուկանյեվի աշխատանքին: Դատելով նրա ձեռագրից և պատրաստվածությունից, այն փաստից,որ չնայած մեծ փորձ ունի, սակյան շարունակում է սովորել, կարելի է պատկերացնել, որ նրան դեռ բազում լավ ֆիլմեր են սպասվում: Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի դա սերմանել նաև իմ երեխաների մեջ: 

 -Իսկ Դուք անձամբ ինչպե՞ս եք շարունակում ինքնակատարելագործումը:

- Եթե վերցենք որոշ կենցաղային բաներ, օրինակ` 2 տարի առաջ թողել եմ ծխելը (ծխել սկսել եմ 16 տարեկանից): Սկսել եմ մարզադահլիճ հաճախել որն առաջ երբեք չէի անում: Կարդացել եմ 2 նշանավոր ֆրանսիացի ստրուկտուրալիստների գործերը: Մոտ շամանակներս` հոյկտեմբերի 16-ին, «Քաղաքական գիտություն» ամսագրում լույս է տեսնելու իմ հոդվածը:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ զարմացնում մարդկանց մեջ:

- Սերը, դրա անսահմանությւոնը, անհավանական էմոցիոնալ հագեցվածությունը: Մի անգամ ինձ գրավել է «Սովորական հրաշք» ֆիլմից հետևյալ միտքը. «Երջանիկ են խելագարները, ովքեր սիրահարվում են այնպես, կարծես հավերժ են ապրելու»: Այս թեմայով ավելի խոր միտք ես դեռ չեմ լսել:

-Դուք շարունակելու՞ եք Ձեր համագործակցությունը հեռուստաընկերության հետ:

-Ես մեծ բավականություն եմ ստացել իմ դեբյուտային աշխատանքից, և, իհարկե, ցանկանում եմ նոր բան անել: Ի դեպ, НТВ-ի նոր նախագծերի մասին քննարկումներն արդեն գնում են :


Թարգմանությունը՝ Լիլիթ Նավասարդյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին