▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում ամուսինը ծեծելով ստիպել է կնոջն ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել նրա հարազատներին

«Փաստինֆո»-ն գրում է.

Գեղարքունիքի մարզում ամուսինների միջև լարվածությունն ու փոխադարձ անբարյացկամ հարաբերությունները հասել են նրան, որ տղամարդը պարտադրել է կնոջը ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել նրա հարազատներից մեկին:

Կայքի տեղեկություններով՝ տղամարդը կնոջը պարտադրել է դադարեցնել մոտ երկու ամսական հղիությունը՝ նրան տալով մի քանի հատ «Սայտոտեկ» տեսակի դեղահաբ և պարտադրել որպեսզի նա խմի:

Դեպքը զարգացել են դեռևս նախորդ տարի ապրիլ ամսին, տեսնելով, որ կինը հրաժարվում է խմել այդ դեղահաբերն ամուսինը նրան սպառնացել է չխմելու դեպքում սպանել հարազատներից մեկին կամ ինքնավնասում կատարել:

Այսքան էլ դեռ քիչ է, տղամարդը սպառնացել է ոտքով հարվածել կնոջ որովայնին որպեսզի հղիությունը ընդհատվի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին