▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կառավարության հարսնացուներն ու փեսացուները

Wnews.am-ը ներկայացրել է Հայաստանի կառավարության հարսնացուներին ու փեսացուներին։

Հայաստանի ամենացանկալի հարսնացուերից մեկը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է (1983թ).

13221572_1412730915419442_1103063133258791371_n

Կրթություն
2000-2006թթ.-Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետ, իրավաբան
2009թ.- ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան

ar

Աշխատանքային գործունեություն
2003-2006թթ.-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ
2006-2007թթ.-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ
2007թ.-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
2007-2008թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ
2008թ. մայիսի 19-ից սեպտեմբերի 30-ը- ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական
2008-2011թթ.-ԱԺ նախագահի խորհրդական
2012-2015թթ.-ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերով, ինչպես նաև ՄԻԵԴ դատավորների ընտրության հարցերի հանձնաժողովի անդամ
2015 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

Այլ տվալներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է, մի շարք գիտական հոդվածների, գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ:

 

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյան (1981թ)

%d5%a1%d6%80%d5%b4%d5%a5%d5%b6

Կրթությունը.
1998-2002 թթ. – սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և Տեխասի «Էյ ընդ Էմ» համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈւԿ)՝ «ֆինանսներ և կառավարում» մասնագիտությամբ։
2006-2009 թթ. – սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2010-2011 թթ. – սովորել և ավարտել է Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի միջազգային տնտեսական զարգացման բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

13450137_10206802497810129_5898524420567972564_n
Աշխատանքային գործունեությունը
2002-2004 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի ավագ սերժանտի զինվորական կոչում։
2004 թ. – Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոգիտասփյուռ դեպարտամենտում որպես փորձագետ։
2004-2005 թթ. – աշխատել է որպես ԱՄՆ Գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի փորձագետ։
2005-2010 թթ. – աշխատել է որպես ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրի Ախալքալաքի մասնաճյուղի համակարգող։
2011 թ. – աշխատել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամում՝ որպես ծրագրերի գնահատման և դիտանցման փորձագետ։
2011-2012 թթ. – աշխատել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում՝ որպես տնտեսագետ։
2012 թ. – աշխատել է Հայկական բերքի առաջմղման կենտրոնում (ՀԲԱԿ) որպես մարկետինգի և միջազգային կապերի բաժնի պետ
2012-2013 թթ. – Կրթության և հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ։
2012-2014 թթ. – Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի դասախոս։
2012 թ. հոկտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական։
2013 թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։

 

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյան (1981թ.)

nerses

Կրթություն
1997-2001 թթ. – սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը։
2001-2003 թթ. – սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։
2003-2006 թթ. – սովորել և ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։
2011 թ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի Հանրային կառավարման և հանրային քաղաքականության վերապատրաստման դասընթացը։

Վերապատրաստվել է Կահիրեում։

14680615_1070420789738028_1876585150424043444_n
Աշխատանքային գործունեություն
1999-2003 թթ. – Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնի ղեկավար, միջազգային ծրագրերի համակարգող։
2004 թվականից – «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող։
2005-2008 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող։
2006-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական։
2010-2013 թթ. – ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող, փորձագետ-խորհրդատու։
2013 թ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի դասախոս։
2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին