▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխայի բուժման համար 2500 դոլար է անհրաժեշտ

Արարատի մարզից՝ Հրաչուհի Բաբայանը ծնվել է 2008 թվականին Մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդաությամբ: Երբ ծնողները երեխայի մոտ նկատել են հիվանդության ախտանիշները, դիմել են բժշկի, և երեխան ստացել է  վերականգնողական բուժում: Մինչ օրս փոքրիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա հենաշարժողական համակարգը պասիվ է և  լարված՝ ինքնուրույն տեղաշարժ և ձեռքերի օգտագործում չի կարողանում: Վերականգնողական բուժումներն արդյունք են տվել և նշանակվել է վիրահատություն Ռուսաստանի Դաշնությունում: Երիտասարդ ընտանիքը սոցիալական պայմաններից ելնելով չի կարողանում իրականացնել բուժման շարունակությունը՝ 2500 դոլար չունենալու հետևանքով: Ելնելով իրավիճակից Հրաչուհու ծնողները դիմում են հանրության աջակցությանը, և եթե կլինեն բարի մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել երեխային մեկնելու վիրահատության, կարող են իրենց ներդրումները փոխանցել ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Հրաչուհու մայրիկի՝ Գոհար Բաբայանի անունով բացված հաշվեհամարներին՝

16026060560700 ՀՀ դրամ;                         

16026060560701 ԱՄՆ դոլար;

16026060560702 Եվրո;

1602606056073  ՌԴ ռուբլի:

SWIFT:ARMJAM22

Մայրիկի հեռախոսահամարն է՝+37496 055 134:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին