▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիսաանսարք «մարշրուտկաները» «գոնկա» են կպնում իրար հետ` լեփ-լեցուն ժողովուրդը մեջը

Հումորիստ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի փոքր տրանսպորտի մասին: Քաղաքային տրանսպորտում կիսաանսարք «մարշրուտկաները», ինչու չէ նաև ավտոբուսները «գոնկա» են կպնում իրար հետ` լեփ լեցուն ժողովուրդը մեջը: Իսկ միջքաղաքային տրանսպորտի անսարքության կամ երկրորդ վարորդի բացակայության պատճառով արդեն քանի անգամ զոհեր ենք ունեցել: Ժամանակն է տրանսպորտի այս քաոսային իրավիճակը կարգավորել: Խնդրում եմ մեր նորանշանակ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին անհապաղ զբաղվել այս հարցով և խստացնել պահանջներն ու պատժամիջոցները այս ոլորտում: 
Հ.Գ. Դարձեք Հայաստանի ուղևորների իրական հերոսը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին