▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատը բուժում է

 

    «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին , որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում»: Սա՝ ըստ Աստվածաշնչի (Եբր. ԺԱ 1, Պողոս առաքյալ): Կարդում եմ ու հիշում զրուցակցիս՝ 60-ամյա Վարդուհի Սաֆարյանին, ով ընդամենը ամիսներ առաջ է սկսել զարգացման վերջին փուլում գտնվող չարորակ ուռուցքի դեմ բուժումը, բայց վայրկյան անգամ չի դադարել հավատալ այդ չերևացողին, իսկ երևացողի՝ հիվանդության գոյությանը մինչ օրս էլ չի հավատում: 
        Մինչ նրան տեսնելը հուսադրող խոսքեր էի մտածում, որոշում՝ ինչպե՞ս սկսել զրույցը, ի՞նչ անել, որ նրան էլ ավելի չցավեցնեմ, ու իր համար էլ դժվար չլինի անկեղծանալը, բայց երբ աշխուժորեն ներս մտավ, ողջունեց, ու անգամ ներողություն խնդրեց քիչ ուշանալու համար, որովհետև անմիջապես քիմիաթերապիայից էր գալիս, նախապատրաստածս բոլոր խոսքերը մոռացա: Անկեղծորեն զարմացել էի, որովհետև գիտեի, որ նման բուժում ստացող մարդկանց վերականգնվելու համար օրեր ու անգամ շաբաթներ են անհրաժեշտ: Կարծես գուշակելով մտքերս՝ ասաց.  «Ինչ պետք է, հարցրու:  Ես լավ եմ զգում: Կարող եմ էս տանն ամեն ինչ քանդել ու նորից տեղը դնել: Դու չգիտես՝ իմ թիկունքում մի մեծ զորք ունեմ, որն ամբողջ օրն ինձ համար աղոթում է»: 
      Մինչ հիվանդության մանրամասներին անցնելը հարցնում եմ, թե որտեղից իրեն այդ մեծ հավատը: Հպարտորեն պատասխանում է. «Հինգ տարեկանից մորս հետ կիլոմետրեր էի անցնում, որ եկեղեցի գնամ: Պաս ու ծոմ եմ պահել շաբաթներով: Միայն վերջին մի տարին մի քիչ թերացա (գլուխը կախում է), բժիշկները չթողեցին: Հիմա միայն կիրակի օրերին եմ եկեղեցի գնում, հաղորդություն ստանում: Բայց ոչինչ, շուտով ամեն ինչ տեղը կընկնի, Աստված ինձ հետ է»: 
       Հետո, արդեն առանց լարվածության հարցնում եմ հիվանդության առաջացման մասին: Ինքն, էլ ավելի հանգստությամբ, ինչ-որ տեղ անգամ անտարբեր (կարծես իր մասին չէ) պատասխանում է. «Մի տարի առաջ էր: Կրծքումս սուր ցավ զգացի, կարծեցի՝ կանցնի, բայց տարածվեց մինչև ուսս: Հասկացա, որ սովորական բան չէ, ու սկսեցի աղոթել: Դա էլ ինձ կփրկեր, բայց հարազատներս ստիպեցին բժշկի գնալ: Էդ ժամանակ էր, որ պարզվեց՝ ուռուցքը զարգամցման վերջին փուլում է, բայց էլի չէի հավատում: Բժիշկս՝ Արթուր Մուշեղիչն էլ էր զարմացել, որ թունավոր նյութերը, անգամ այդ կայծակնային արագությամբ մեծացող ուռուցքի դեպքում, օրգանիզմումս չեն տարածվել: Այսպես միլիոնից մեկ է լինում: Բա Աստծո գործը չէ, ի՞նչ է»:
      Ժպտում եմ, բայց, երևի իմ հավատն իր հավատի նման մեծ չէ, որովհետև հարցնում եմ. «Լավ, որ իմացաք՝ հիվանդությունը վերջին փուլում է, մի՞թե թեկուզ մի քիչ հիասթափություն չունեցաք: Չէ՞ որ այդքան հավատում էիք»: Մի պահ զննող հայացքով ինձ է նայում: Կարծես փորձում է հասկանալ՝ հարցս անկե՞ղծ է: Համոզվում է ու շարունակում. «Ի՞նչ հիասթափվել: Ինչի՞ համար: Քսան տարի բժշկի դուռը թակած չկայի: Էս մի փոքր բանի համար իմ հարյուր տարվա Աստծուց հիասթափվե՞մ: Ծնվածս օրվանից եկեղեցին ու հավատս են ինձ պահել: » Ժպտում եմ ու այս անգամ արդեն լռում: Զրուցակիցս իսկապես հաստատակամ է իր հավատում: Բարի ժպիտով ու նույն առույգությամբ հարցնում է. «Էլի բան պե՞տք է»: «Ոչ, կարծում եմ՝ այսքանը: Շնորհակալ եմ»: 
     Դուրս եմ գալիս ու մտքումս անընդհատ կրկնում. «Հավատը զորավոր է: Դու էլ հավատա, որ կկարողանաս նյութ գրել»: Ասում եմ ու նույն պահին էլ գիտակցում, որ չարորակ ուռուցքը հաղթահարելն ու նյութ գրելը նույն բանը չեն… Մեղավոր եմ…
                                              
                                                                                          Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
                                                                                                                                  2-րդ կուրս
                                                                                                                Մարիամ Սարգսյան

«Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին , որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում»: Սա՝ ըստ Աստվածաշնչի (Եբր. ԺԱ 1, Պողոս առաքյալ):

Կարդում եմ ու հիշում զրուցակցիս՝ 60-ամյա Վարդուհի Սաֆարյանին, ով ընդամենը ամիսներ առաջ է սկսել զարգացման վերջին փուլում գտնվող չարորակ ուռուցքի դեմ բուժումը, բայց վայրկյան անգամ չի դադարել հավատալ այդ չերևացողին, իսկ երևացողի՝ հիվանդության գոյությանը մինչ օրս էլ չի հավատում:      

 Մինչ նրան տեսնելը հուսադրող խոսքեր էի մտածում, որոշում՝ ինչպե՞ս սկսել զրույցը, ի՞նչ անել, որ նրան էլ ավելի չցավեցնեմ, ու իր համար էլ դժվար չլինի անկեղծանալը, բայց երբ աշխուժորեն ներս մտավ, ողջունեց, ու անգամ ներողություն խնդրեց քիչ ուշանալու համար, որովհետև անմիջապես քիմիաթերապիայից էր գալիս, նախապատրաստածս բոլոր խոսքերը մոռացա:

Անկեղծորեն զարմացել էի, որովհետև գիտեի, որ նման բուժում ստացող մարդկանց վերականգնվելու համար օրեր ու անգամ շաբաթներ են անհրաժեշտ: Կարծես գուշակելով մտքերս՝ ասաց.  «Ինչ պետք է, հարցրու:

 Ես լավ եմ զգում: Կարող եմ էս տանն ամեն ինչ քանդել ու նորից տեղը դնել: Դու չգիտես՝ իմ թիկունքում մի մեծ զորք ունեմ, որն ամբողջ օրն ինձ համար աղոթում է»:      

Մինչ հիվանդության մանրամասներին անցնելը հարցնում եմ, թե որտեղից իրեն այդ մեծ հավատը:

Հպարտորեն պատասխանում է. «Հինգ տարեկանից մորս հետ կիլոմետրեր էի անցնում, որ եկեղեցի գնամ: Պաս ու ծոմ եմ պահել շաբաթներով: Միայն վերջին մի տարին մի քիչ թերացա (գլուխը կախում է), բժիշկները չթողեցին: Հիմա միայն կիրակի օրերին եմ եկեղեցի գնում, հաղորդություն ստանում:Բայց ոչինչ, շուտով ամեն ինչ տեղը կընկնի, Աստված ինձ հետ է»:    

 Հետո, արդեն առանց լարվածության հարցնում եմ հիվանդության առաջացման մասին: Ինքն, էլ ավելի հանգստությամբ, ինչ-որ տեղ անգամ անտարբեր (կարծես իր մասին չէ) պատասխանում է. «Մի տարի առաջ էր:Կրծքումս սուր ցավ զգացի, կարծեցի՝ կանցնի, բայց տարածվեց մինչև ուսս: Հասկացա, որ սովորական բան չէ, ու սկսեցի աղոթել:

Դա էլ ինձ կփրկեր, բայց հարազատներս ստիպեցին բժշկի գնալ: Էդ ժամանակ էր, որ պարզվեց՝ ուռուցքը զարգամցման վերջին փուլում է, բայց էլի չէի հավատում:

Բժիշկս՝ Արթուր Մուշեղիչն էլ էր զարմացել, որ թունավոր նյութերը, անգամ այդ կայծակնային արագությամբ մեծացող ուռուցքի դեպքում, օրգանիզմումս չեն տարածվել:

Այսպես միլիոնից մեկ է լինում: Բա Աստծո գործը չէ, ի՞նչ է»:   

Ժպտում եմ, բայց, երևի իմ հավատն իր հավատի նման մեծ չէ, որովհետև հարցնում եմ. «Լավ, որ իմացաք՝ հիվանդությունը վերջին փուլում է, մի՞թե թեկուզ մի քիչ հիասթափություն չունեցաք: Չէ՞ որ այդքան հավատում էիք»:

Մի պահ զննող հայացքով ինձ է նայում: Կարծես փորձում է հասկանալ՝ հարցս անկե՞ղծ է: Համոզվում է ու շարունակում. «Ի՞նչ հիասթափվել: Ինչի՞ համար:

Քսան տարի բժշկի դուռը թակած չկայի: Էս մի փոքր բանի համար իմ հարյուր տարվա Աստծուց հիասթափվե՞մ: Ծնվածս օրվանից եկեղեցին ու հավատս են ինձ պահել»:

Ժպտում եմ ու այս անգամ արդեն լռում: Զրուցակիցս իսկապես հաստատակամ է իր հավատում:

Բարի ժպիտով ու նույն առույգությամբ հարցնում է. «Էլի բան պե՞տք է»: «Ոչ, կարծում եմ՝ այսքանը: Շնորհակալ եմ»:  

  Դուրս եմ գալիս ու մտքումս անընդհատ կրկնում. «Հավատը զորավոր է: Դու էլ հավատա, որ կկարողանաս նյութ գրել»:

Ասում եմ ու նույն պահին էլ գիտակցում, որ չարորակ ուռուցքը հաղթահարելն ու նյութ գրելը նույն բանը չեն… Մեղավոր եմ…                                                                                                                                                                                      

Հեղինակ՝ Մարիամ Սարգսյան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս                                                            

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին