▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռահաս աղջկա վրա տժժացող անուղեղներ, ինչպես կարելի է խաղաղ երեխայի բախտի հետ

Համացանցում տարածում է գտել դեռահաս աղջկա տեսանյութը,  որում վերջինս բավական զայրացած դիմում է իր ընկերոջը` իր դժգոհությունը ներկայացնելով վերջինիս պահվածքի պատճառով: Դպրոցական աղջիկը տեսանյութում  խոսում է իր սիրած տղայի և մյուս աղջիկների շփման մասին:

Այս տեսանյութը ֆեյսբուքում շատերի համար հումորային մեկնաբանությունների առիթ է  դարձել, թեպետ, հանուն արդարության,  պետք է նշենք, որ համացանցային որոշ օգտատերեր, գիտակցելով, որ խոսքը գնում է դեռահասի մասին, շտապել են հիշեցնել, որ հումորները և մեկնաբանություններն անտեղի են և պետք է պարզապես տեսանյութը ջնջել` երեխայի հոգեբանության վրա  վատ ազդեցություն չունենալու նպատակով:

«Այս վիդեոն առաջինը տարածող ճիվաղի վրա մեծագույն հաճույքով կրակել կսովորեի… Ոչ պակաս անուղեղ են մնացած տարածող, տժժացողները: Ո՞նց եք կարողանում խաղալ դեռահաս աղջնակի բախտի հետ… Դուք պատանի չե՞ք եղել, դուք դպրոցում չե՞ք սիրահարվել, դուք քույր, աղջիկ և իվերջո սրբություններ չունե՞ք…
PS -335 share - անողներ ջնջեք, խնդրում եմ…»,-այսպես է  տեսանյութին արձագանքել հաղորդավար Արա Ղազարյանը:

Իսկ Գայանե Մաշուրյանը գրել է հետևյալը. «էտ աղջիկ երեխայի վիդեոն տարածողներին (չեն ուզում պատիս դնեմ, ով տեսնի կիմանա) եթե ունեք ձեր ընկերների մեջ, ասեք որ իրանք տականք են, որ եթե հիմա դիմացս լինեին քացիներով կծեծեի ու ջնջեք դրանց ձեր «ընկերների» ցուցակից, չեմ հասկանում մարդաքանակի, ստատուսալայքի համար կարելի ա զիբիլի կատուներին բերել ՖԲ, մցնել մարդամեջ, որ սենց բաներ անեն, մարդկանց նեռվախախտ անեն ......»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին