▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը հունվարին հնարավոր է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից,- այս մասին հայտնում է բրիտանական մամուլներից մեկը:

Մխիթարյանին չի հաջողվել տպավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Մխիթարյանը վաղուց վերականգնել է վնասվածքը, սակայն Մոուրինյոն չի ներառում նրան խաղերին:

Հոկտեմբերի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»: Բրիտանական մամուլը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի ավագը խաղադաշտ է վերադառնալու հենց մանչեսթերյան դերբիում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին