▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթից գետի՞նը մտնենք...Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառվեց Անկարայի և Բաքվի առաջարկով

Հայկական լավաշ... Այս արտահայտությունը հայերիս մոտ հպարտության զգացողություն է առաջացնում, երբ ասենք ռուսական հեռուստատեսության նույնիսկ անհայտ ինչ-որ հաղորդում պատմում է  դրա մասին: 

2014-ի նոյեմբերին էլ ՀՀ մշակույթի նախարարությունը մամուլի հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստը որոշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

Ու թեպետ հայկական մամուլը գրեց, որ Թուրքիան և Ադրբեջանը ոտքի են ելել հայկական լավաշի պատճառով, մեր մշակույթի նախարարությունը մատը մատին չտվեց հնարավոր տխուր զարգացումների դեմն առնելու նպատակով: 

Եվ ահա երեկ՝ Ադիս Աբեբայում տեղի ունեցած նիստի ժամանակ, Ադրբեջանի առաջարկով ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավաշը ներառել է  ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ նշվում է, որ լավաշի պատրաստման մշակույթը համարվում է լայնորեն տարածված ավանդույթ Ադրբեջանում, Իրանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Թուրքիայում:

Եվ ոչ մի խոսք Հայաստանի մասին...

Ամաչե՞նք...

Չէ, ավելի լավ է ամոթից գետինը մտնեն այս հարցում թերացած Հայաստանի պատասպանատուները...

Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Իրանի, Ղրղզստանի և Թուրքիայի «Լավաշի պատրաստման մշակույթը» վերնագրով համատեղ դիմումը  հանձնվել էր  ՅՈՒՆԵՍԿՕ-ին հուլիսի 11-ին

 

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին