▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանտա-Բարբարա», «Կլոն», «Պարզապես Մարիա». ի՞նչով են այսօր զբաղվում այս սերիալների գլխավոր հերոսները

Blognews.am-ը ներկայացրել է, թե ինչպես են դասավորվել 90-ականների սերիալների լեգենդար դերասանների ճակատագրերը նկարահանումներից հետո:

«Հարուստները նույնպես լալիս են», Մեքսիկա, 1979 թ.
 

1979 թ. մեքսիկական սերիալը հայտնի էր ոչ միայն հենց այդ երկրում, այլ նաև ողղջ ԽՍՀՄ-ում: Այս սերիալն իսկապես հեղափոխություն էր առաջացրել: Գլխավոր հերոսները Վերոնիկա Կաստրոն և Ռոխելիո Հերան էին:

Վերոնիկա Կաստրո, 64 տարեկան

Սերիալը երիտասարդ դերասանուհու համար շոու-բիզնես մուտք գործելու եղանակ դարձավ: 64-ամյա Վերոնիկան մինչ այսօր էլ շարունակում է նկարահանվել ֆիլմերում, սերիալներում, նաև խաղում է թատրոնում: Դերասանուհին երբեք ամուսնացած չի եղել: Ունի երկու որդի:

Ռոխելիո Հերա, 80 տարեկան

 

Ռոխելիո Հերան շարունակում է իր աշխատանքը հեռուստաեթերում և թատրոնում: Դրա հետ մեկտեղ նա հետաքրքրված է գեղանկարչությամբ և քանդակագործությամբ, զբաղվում է լողով: Դերասանը երրորդ անգամ ամուսնացել է մեքսիկացի հայտնի մի դերասանի դստեր հետ, որը նրանից 25 տարի փոքր է: Զույգը երկու որդի ունի:

«Ստրկուհի Իզարուրա», Բրազիլիա, 1976 թ.

 

1976 թ. Էկրան բարձրացած սերիալը Բերնարդ Գիմերայնշի վեպի էկրանավորումն էր: Գլխավոր հերոսուհի ստրկուհի Իզաուրային դժվար փորձություններ էին սպասվում, որոնք ավարտվեցին նրա համար բարեհաջող կերպով:

Լուսելիա Սանտուս, 59 տարեկան

 

Այս դերը Լուսելիայի համար առաջինն էր հեռուստաեթերում, և ֆենոմենալ հաջողությունից հետո նա մի շարք այլ առաջարկներ սկսեց ստանալ: Լուսելիան նկարահանվել է նաև ավելի քան 20 կինոնկարներում: Ամուսնացած է եղել բրազիլացի դիրիժորի հետ, ունի որդի, որը գնացել է մոր հետքերով: Այսօր 59-ամյա Լուսելիան ակտիվորեն ուսումնասիրում է բուդդիզմ:

Ռուբենս դի Ֆալկու, մահացել է 2008 թ. 76 տարեկան հասակում

 

Գլխավոր հերոսը նկարահանվել է մի շարք սերիալներում 1952-ից մինչև 2008 թվականները: Դերասանը մահացել է 2008 թ. սրտային անբավարարությունից՝ 76 տարեկան հասակում:

«Պարզապես Մարիա», Մեքսիկա, 1989 թ.

 

1989 թ.-ի մեքսիկական սերիալի գլխավոր դերը խաղում էր ժամանակի ամենահայտնի և գեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Վիկտորիա Ռուֆոն, իսկ նրա հետ միասին նաև Մանուել Սավալը:

Վիկտորիա Ռուֆո, 54 տարեկան

 

 

Սերիալի ավարտից հետո Վիկտորիան դարձավ «Տելեվիսա» և «Տելեմունդո» ընկերությունների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը: 2001 թ. դերասանուհին երկրորդ անգամ ամուսնացավ՝ այս անգամ արդեն մեքսիկացի քաղաքական գործիչ Օմար Ֆայադի հետ: 2004 թ. զույգ երեխաներ ունեցան, որից հետո Վիկտորիան որոշ ժամանակով թողեց իր կարիերան: Սակայն դադարը երկար չտևեց, և արդեն 2005 թ. դերասանուհին նորից սկսեց նկարահանվել սերիալներում:

Մանուել Սավալ, մահացել է 2009 թ.՝ 53 տարեկան հասակում

Դերասանի ամենահիշվող և գլխավոր դերը եղել է «Պարզապես Մարիա» սերիալում Խուան Կարլոսի կերպարը: Մանուելը ընդհանուր առմամբ 20 հեռուստասերիալներում է խաղացել: 2007 թ. նրա մոտ հայտնաբերվեց կոկորդի քաղցկեղ, իսկ 2009 թ. դերասանը մահացավ 53 տարեկան հասակում:

«Սանտա-Բարբարա», ԱՄՆ, 1984 թ.

Լեգենդար սերիալ՝ բաղկացած 2137 սերիայից: Այնտեղ նկարագրվում է կալիֆորնիական Սանտա-Բարբարա քաղաքում բնակվող Կեպվելովների հարուստ ընտանիքի կենսակերպը: Սերիալի դերասանական կազմը անհավատալիորեն մեծ է: Ի դեպ, դերասաններից մեկը հենց Լեոնարդո դի Կապրիոն է եղել՝ մանուկ Մեյսոն Կեպվելի էպիզոդային դերում: Գլխավոր դերերը կերտել էն Մարսի Ուոքերը և Ադոլֆո Լարուե Մարտինեսը:

Մարսի Ուոքեր, 54 տարեկան

 

Մարսիի դերասանական կարիերան շարունակվել է մինչև 2005 թ., որից հետո 43 տարեկանում նա թոշակի է անցել:

Ադոլֆո  Լարուե Մարտինես, 68 տարեկան

 

Կրուզ Կաստիլիոյի դերի համար դերասանը ստացել է «Էմմի» մրցանակ: Ադոլֆոն նկարահանվում է ֆիլմերում մինչ այսօր: Ամուսնացել է երկու անգամ, ունի երեք զավակ:

«Կլոն», Բրազիլիա, 2001-2002 թթ.

 

Սա միաժամանակ և՛ ամենաարտասովոր, և՛ ամենահաջողված բրազիլական սերիալներից էր: Այստեղ ներկայացվում է մահմեդականների կենսակերպը և բրազիլացու ու մահմեդականի միջև սիրո պատմությունը: Գլխավոր դերերում Ջովաննա Անտոնելին և ուրիլու Բենիսիուն են:

Ջովաննա Անտոնելի, 40 տարեկան

 

Բրազիլացի դերասանուհի, ֆոտոմոդել, հաղորդավարուհի և պրոդյուսեր: Աղջիկը14 տարեկանից ի վեր հեռուստաեթերում էր: Այժմ զբաղվում է դերասանական գործունեությամբ: Դերասանուհին ամուսնացած է եղե երկու անգամ, մի քանի անգամէլ քաղաքացիական միություն է ունեցել, որոնցից մեկը՝ սերիալի մյուս գլխավոր դերասան Մուրիլու Բենիսիոյի հետ: Այժմ Ջովաննան քաղաքացիական միության մեջ է գտնվում ռեժիսոր Լեոնարդո Նոգեյրի հետ, որից երկու դուստր ունի:

Մուրիլու Բենիսիու, 45 տարեկան

 

Մուրիլուն բրազիլացի լաբագույն դերասաններից է: Այժմ դերասանն ակտիվ կերպով շարունակում է իր գործունեությունը, նկարահանվում է սերիալներում և ֆիլմերում: Մուիլուն երկու որդի ունի: Այժմ քաղաքացիական միության մեջ է գտնվում Դեբորա Ֆալաբելայի հետ, ով «Կլոն» սերիալի մեջ նրա դստեր դերն էր խաղում:


Աղբյուրը՝ Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին