▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը կլարվի, Կարեն Կարապետյանը կծանրաբեռնվի...Հորոսկոպ-2017

aravot.am-ը գրում է. ըստ Արեւելյան օրացույցի, 2017 թվականը Հրե Աքաղաղի տարի է եւ տարվա «Տերը» կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնվածներին տարբեր կերպ է վերաբերվելու: 

 Սերժ Սարգսյանը ծնվել է հունիսի 30-ին. Խեցգետին: 

Խեցգետինների համար տարին լինելու է չափավոր լարված, սակայն նրանք հաջողելու են հաղթահարել այդ լարվածությունը: Մեծ է հավանականությունը, որ Խեցգետինը իր եւ շրջապատի համար կանի կարեւոր քայլ, օրինակ ինչպես 50 տարի ծխողը թողնի ծխելը կամ հաշտվի տասնյակ տարիներ առաջ գժտված մեկի հետ: Աստղագուշակները Խեցգետիններին խորհուրդ են տալիս 2017-ին սովորել «Ոչ» ասել՝ հատկապես ամենամտերիմներին: Հավանական է, որ աշնանը Խեցգետինը կվայելի անցյալի սխալների դառը պտուղները: Խեցգետինները լավ կանեն, եթե 2017-ին ուշադրություն դարձնեն առողջությանը՝ մի քանի օրով լինեն որեւէ հանգստավայրում, զբաղվեն յոգայով: 

Կարեն Կարապետյանը ծնվել է օգոստոսի 14-ին. Առյուծ

Առյուծների համար 2017 թվականը լինելու է վտանգավոր եւ անկանխատեսելի տարի, հարկ է մեծ ուշադրություն դարձնել իրավական փաստաթղթերին, գտնել անգամ փոքր եւ փաստաթղթի բովանդակության վրա չազդող սխալները: Առյուծի լարված աշխատանքը մեծ ժամանակ կխլի եւ ընտանիքի անդամներն ու մտերիմները կնեղվեն նրա երկարատեւ բացակայություններից: Ուստի Առյուծը չպետք է փորձի հարաբերություններ պարզել, այլ խաղաղության հասնի վիճակի բարդությունն ու ծանրությունը ներկայացնելով: Սա ոչ միշտ կհաջողվի եւ 2017-ին վեճն ու հակամարտությունները կլինեն Առյուծի մշտական ուղեկիցը: Առողջական խնդիրներ չունենալու համար Առյուծը ողջ տարվա ընթացքում պետք է պարբերաբար պրոֆիլակտիկ ստուգումների գնա եւ հաճախ զբոսնի մաքուր օդում: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին