▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզանից յուրաքանչյուրը կանգնելու է Ձեր կողքին...Ռուզաննա Խաչատրյանի համար այսօր հիշարժան օր է

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր ծննդյան օրվա առիթով, որ այսօր է՝ հունվարի 5-ին,   ուղված բազում  շնորհավորական ուղերձներից մեկը.

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան շնորհավորում է.

-Հարգելի՛ Ռուզաննա Գուրգենի


Սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը: Մաղթում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին սեր, խաղաղություն... Թող իրականանան Ձեր բոլոր երազանքները, և գալիք տարիները նշանավորվեն նորանոր հաղթանակներով:

Բարձր ենք գնահատում Ձեր մարդկային, անկեղծ ու ազնիվ նվիրումը մեզանից յուրաքանչյուրին, սպաների, զինվորների, նրանց հարազատների առողջական խնդիրների նկատմամբ Ձեր մտահոգություններն ու արագ լուծումներ գտնելու պատրաստակամությունը: Համոզված ենք, որ այսուհետ նույնպես մեր համատեղ ջանքերը նոր լիցքեր, նոր որակ են հաղորդելու բանակի առողջապահական համակարգին, իսկ մեզանից յուրաքանչյուրը կանգնելու է Ձեր կողքին՝ նպաստելով ազգանվեր ծրագրերի իրականացմանը:

Սիրով՝ Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին