▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յանդեքս տաքսի․ 1 կմ-ն՝ ըստ տրամադրության»

 

Գուցե շատերը հիշեն անցյալ տարվա «Բարքեմփի» շրջանակներում «GG տաքսի» ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ելույթը (որտեղ խոսվեց Նժդեհի ու հայու գենի մասին), որը հակագովազդ դարձավ «GG»-ի համար և ընձեռեց փայլուն հնարվորություն ագրեսիվ գովազդով հայաստանյան շուկա մտած «Յանդեքս տաքսի» ընկերության համար։
Հայաստանում կա մի չգրված օրենք․ բոլոր այն ընկերությունները, որոնք սկզբում ներկայանում են իբրև մոնոպոլիա կոտրող, վաղ թե ուշ հանում են իրենց գառան մորթիները։ 
Այս երևույթը կարող ենք տեսնել գրեթե բոլոր ոլորտներում։ Ռուսաստանցի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի Ամերիաբանկը, որը տարիների պրոֆեսոնալ աշխատանքի արդյունքում սկսեց վայելել հայ քաղաքացու վստահությունը, վերջերս 24 միլիոն դոլարի վարկ տրամադրեց Ամուլսարը շահագործող և ՀՀ-ի խմելու ջուրը վտանգի տակ դնող «Լիդիան Արմենիան» ընկերությանը, որը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ։
Նույնը կարող ենք տեսնել հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների մոտ, որոնք տարեցտարի ոչ թե բարելավում են հաճախորդներին մատուցող ծառայությունների որակը, այլ անդրկուլիսյան պայմանավորվածություններով շուկայից դուրս հանեցին անսահմանափակ ինտերնետն ու ներցացային անվճար րոպեները։
Եկեք հիշենք, թե «Յանդեքս» տաքսին ինչպես մուտք գործեց հայկական շուկա։ Նորագույն ավտոմեքենաներ, մինչև 2 կիլոմետրը՝ 100 դրամ, հավելյալ կիլոմետրը 100 դրամ, ցանկացած պահի կարող էիր չեղարկել պատվերը, բարձրակարգ վարորդներ և այլն, և այլն։
Երևանի քաղաքացիների մեծ մասը կուլ գնաց այս գրավիչ գովազդներին, և ենթագիտակցորեն «GG»-ն տեղափոխվեց երկրորդ պլան։
Մոտ կես տարվա փորձը ցույց տվեց, որ գովազդների տրամաբանությունը իրականում հիմնված էր պարադոքսի վրա։ Նորագույն ավտոմեքենաների փոխարեն ամենուրեք ռուսական արտադրության ВАЗ մակնիշի և գերմանական կամ ճապոնական մինչև լավագույն դեպքում 2003 թ․արտադրության մեքենաներ են։ Բարձրակարգ վարորդների փոխարեն «GG տաքսիի» քննությունից կտրված և կյանքի հանդեպ խորը պեսսիմիզմով լցված սուբյեկտներ են, որոնք հաճախորդների միջոցով են ծանոթանում քաղաքի փողոցներին։ Մի դեպք անձամբ ինձ հետ է տեղի ունեցել․ մտավախություն ունենալով, որ վարորդը, հնարավոր է, չիմանա Մամիկոնյանց փողոցը (մտավախությունս հիմնված է փորձի վրա), առաջարկեցի մոտենալ Կոմիտասի շուկայի մոտ, և երբ վարորդը համառորեն պնդեց, որ չգիտի Կոմիտասի պողոտայի տեղը, մոտս ցանկություն առաջացավ ջնջելու «Յանդեքսի» հավելվածը։ 
Իր աշխատանքները սկսելուց շատ կարճ ժամանակահատված հետո «Յանդեքսը» սկսեց գործածել նոր թարմացումներ, որոնց արդյունքում, չգիտես՝ ինչ տրամաբանությամբ, սկսեցին տեղի ունենալ սակագնային մի շարք փոփոխություններ։
Առաջին հերթին՝ մինիմալը 100 դրամից դարձավ 200։ Երկրորդ՝ գները սկսեցին աճելով տատանվել՝ կախված երթևեկության ծանրաբեռնվածությունից (անձամբ ականատես եմ եղել դեպքի, երբ մինիմալը դարձել է 580 դրամ, իսկ հավելյալ մեկ կիլոմետրը՝ 290)։ Բայց հետաքրքիր է, որ մեկ րոպեի ընթացքում կիրառվող սակագինը կարող է ենթարկվել ֆենոմենալ ոփոխությունների։ Տպավորություն է ստեղծվում, որ հաճախորդը կազինոյում է։ Ամանորյա արձակուրդներին այդ սակագինը 2X-ից չէր իջնում։
 
Վերջերս տեղի ունեցած փոփոխության արդյուքում էլ պատվերի չեղարկումը դարձավ վճարովի։ Մանրամասնը՝ այստեղ։
Եթե մեր վրա վերցնենք Յանդեքսի գովազդային գործակալների պատասխանատվությունը և փորձենք ազնիվ գովազդ անել, ապա այն կհնչի հետևյալ կերպ․
«Յանդեքս տաքսի․ խարխուլ և ձայնային հետաքրքիր ելևէջներ արձակող հին ավտոմեքենաներ, անկիրթ, հոտավետ ու անգրագետ վարորդներ, մեկ կիլոմետրը՝ նայած տրամադրության և ամենակարևորը, մեր վարորդները մանր չունեն»։

Գուցե շատերը հիշեն անցյալ տարվա «Բարքեմփի» շրջանակներում «GG տաքսի» ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ելույթը (որտեղ խոսվեց Նժդեհի ու հայու գենի մասին), որը հակագովազդ դարձավ «GG»-ի համար և ընձեռեց փայլուն հնարվորություն ագրեսիվ գովազդով հայաստանյան շուկա մտած «Յանդեքս տաքսի» ընկերության համար։

Հայաստանում կա մի չգրված օրենք․ բոլոր այն ընկերությունները, որոնք սկզբում ներկայանում են իբրև մոնոպոլիա կոտրող, վաղ թե ուշ հանում են իրենց գառան մորթիները։ 

Այս երևույթը կարող ենք տեսնել գրեթե բոլոր ոլորտներում։ Ռուսաստանցի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի Ամերիաբանկը, որը տարիների պրոֆեսոնալ աշխատանքի արդյունքում սկսեց վայելել հայ քաղաքացու վստահությունը, վերջերս 24 միլիոն դոլարի վարկ տրամադրեց Ամուլսարը շահագործող և ՀՀ-ի խմելու ջուրը վտանգի տակ դնող «Լիդիան Արմենիան» ընկերությանը, որը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ։

Նույնը կարող ենք տեսնել հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների մոտ, որոնք տարեցտարի ոչ թե բարելավում են հաճախորդներին մատուցող ծառայությունների որակը, այլ անդրկուլիսյան պայմանավորվածություններով շուկայից դուրս հանեցին անսահմանափակ ինտերնետն ու ներցացային անվճար րոպեները։

Եկեք հիշենք, թե «Յանդեքս» տաքսին ինչպես մուտք գործեց հայկական շուկա։ Նորագույն ավտոմեքենաներ, մինչև 2 կիլոմետրը՝ 100 դրամ, հավելյալ կիլոմետրը 100 դրամ, ցանկացած պահի կարող էիր չեղարկել պատվերը, բարձրակարգ վարորդներ և այլն, և այլն։

Երևանի քաղաքացիների մեծ մասը կուլ գնաց այս գրավիչ գովազդներին, և ենթագիտակցորեն «GG»-ն տեղափոխվեց երկրորդ պլան։

Մոտ կես տարվա փորձը ցույց տվեց, որ գովազդների տրամաբանությունը իրականում հիմնված էր պարադոքսի վրա։ Նորագույն ավտոմեքենաների փոխարեն ամենուրեք ռուսական արտադրության ВАЗ մակնիշի և գերմանական կամ ճապոնական մինչև լավագույն դեպքում 2003 թ․արտադրության մեքենաներ են։ Բարձրակարգ վարորդների փոխարեն «GG տաքսիի» քննությունից կտրված և կյանքի հանդեպ խորը պեսսիմիզմով լցված սուբյեկտներ են, որոնք հաճախորդների միջոցով են ծանոթանում քաղաքի փողոցներին։ Մի դեպք անձամբ ինձ հետ է տեղի ունեցել․ մտավախություն ունենալով, որ վարորդը, հնարավոր է, չիմանա Մամիկոնյանց փողոցը (մտավախությունս հիմնված է փորձի վրա), առաջարկեցի մոտենալ Կոմիտասի շուկայի մոտ, և երբ վարորդը համառորեն պնդեց, որ չգիտի Կոմիտասի պողոտայի տեղը, մոտս ցանկություն առաջացավ ջնջելու «Յանդեքսի» հավելվածը։ 

Իր աշխատանքները սկսելուց շատ կարճ ժամանակահատված հետո «Յանդեքսը» սկսեց գործածել նոր թարմացումներ, որոնց արդյունքում, չգիտես՝ ինչ տրամաբանությամբ, սկսեցին տեղի ունենալ սակագնային մի շարք փոփոխություններ։

Առաջին հերթին՝ մինիմալը 100 դրամից դարձավ 200։ Երկրորդ՝ գները սկսեցին աճելով տատանվել՝ կախված երթևեկության ծանրաբեռնվածությունից (անձամբ ականատես եմ եղել դեպքի, երբ մինիմալը դարձել է 580 դրամ, իսկ հավելյալ մեկ կիլոմետրը՝ 290)։ Բայց հետաքրքիր է, որ մեկ րոպեի ընթացքում կիրառվող սակագինը կարող է ենթարկվել ֆենոմենալ փոփոխությունների։ Տպավորություն է ստեղծվում, որ հաճախորդը կազինոյում է։ Ամանորյա արձակուրդներին այդ սակագինը 2X-ից չէր իջնում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջերս տեղի ունեցած փոփոխության արդյուքում էլ պատվերի չեղարկումը դարձավ վճարովի։ Մանրամասնը՝ այստեղ։

Եթե մեր վրա վերցնենք Յանդեքսի գովազդային գործակալների պատասխանատվությունը և փորձենք ազնիվ գովազդ անել, ապա այն կհնչի հետևյալ կերպ․

«Յանդեքս տաքսի․ խարխուլ և ձայնային հետաքրքիր ելևէջներ արձակող հին ավտոմեքենաներ, անկիրթ, հոտավետ ու անգրագետ վարորդներ, մեկ կիլոմետրը՝ նայած տրամադրության և ամենակարևորը, մեր վարորդները մանր չունեն»։

 

Հեղինակ՝ 

Հովհաննես Եսայան 

 

Asekose.am-ը պատրաստ է նյութում արծարծված թեմայի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին