▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանաստեղծուհին կանխազգացել է իր մահը...Անահիտ Բոստանջյանի վերջին գրառումը

6 Հունվար, ժամը 11:46ին: · 
ՏԵ՛ր իմ...
Թույլ տուր այսօր ամբողջ օրը մտովի լինեմ քԵզ հետ ու խնդրեմ քեզ...
Խնդրեմ Քո գերբնական ուժով ինձ հեռու պահես ամեն կարգի տմարդիներից...Բացահայտ թե քողարկված..Հատկապես քողարկվածներից...
Դու, որ տվել ես ինձ շնորհը՝ ճանաչելու այդ քողարկվածներին, տուր նաև ուժը նրանցից վերջնականապես հեռանալու...
Դու, որ աջակից ես եղել ու լինում իմ նեղ պահերին, աջակցիր նաև նրանց անցավ հեռացնելու իմ ճանապարհից...
Եվ կամ մի քիչ բթացրու խաբեության ու կեղծիքի հանդեպ իմ այսօրինակ սուր զգացողությունը...Հատկապես մտերիմ մարդկանց ստերի...
Սիրտս քար դարձրու այն պահերին, երբ տեսնում եմ, թե ինչպես են իրար սիրաշահում»կամ իրար «ցայվում» ու ինձ էլ մոռանում նրանք, ովքեր իմ միջոցով են ծանոթացել իրար հետ կամ ես եմ երաշխավորել իրար ճանաչել ...
Այստեղ՝ այս տարածքում էլ աչքերս փակիր այն պահերին, երբ իմ բարեկամներին անընդհատ, հինգ րոպեն մեկ տեսնում եմ ում էջում ասես, իսկ իմ էջում հայտնվելու համար ինձ թաքուն գրում-բացատրում են, թե շաաատ են զբաղված... Ու ես հավատում եմ...
Մի քիչ փոխիր ինձ , ՏԵր Հիսուս....Հաշվի առ, խնդրում եմ, որ կի՜ն եմ ես ու որքան էլ ամուր կամքի տեր, բայց և փխրուն եմ շատ ու ահավոր զգայուն...
Փոխիր, որ կարողանամ հեշտ ապրել...Դու ինձ ստեղծել ես նախ Այս Կյանքի համար, չէ՞....

 

Հիշեցնենք, որ Թբիլիսիում, անցած գիշեր, 68 տարեկանում, մահացել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին