▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ներում ու չեմ ներելու, որ Խորիկի պես աննման ֆուտբոլիստին մեր ձեռքով ոչնչացրինք

Գրող, հրապարակախոս Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Ժամանակին ես մոլի ֆուտբոլասեր էի (իմ բոլոր սերերը «մոլի» են :), ու Խորիկի պես ֆուտբոլիստին ասպարեզից հեռացնելը եղավ պատճառը, որ խռովեցի ֆուտբոլից։ Խորիկն էլ է մեծն «հայրենասերների» զոհը։ Սա իմ խորին համոզմունքն է։ Ուրիշ ազգ ունենար Խորիկի պես ֆուտբոլիստ, բամբակների մեջ կպահեր։ Բոլորի հայրենասիրության մոլուցքը էս ջահել էրեխու վրա բռնեց։

Վարդենիսի հանգստյան տներից մեկում էինք ես, փոքրիկ տղաս ու քրոջս աղջնակը։ Արդեն հալածված ու պսակազերծ արված Խորիկը պատրաստվում էր կնոջն ու երեխային բերել էդ համեստ հանգստյան տունը։ Վարդենիսցիները ճամփան փակեցին, թե՝ ոոոոոոնց թե էդ դավաճանը գա մեր էս սուրբ հողը պղծի։(((

Իսկ էդ նույն ժամանակ Վարդենիս մտնողի մտքով անգամ չէր անցնի, որ դա Հայաստան է, տեղը տեղին Ադրբեջան էր, ու եթե ես մտնում էի մի որևէ խանութ, ասենք՝ մի քանի ռուբլիանոց ինչ-որ անհրաժեշտ իր գնելու, էդ նույն թունդ հայրենասեր վարդենիսցիներն ինձ քիթումռթով էին դիմավորում, իսկ որ մի ադրբեջանցի խանըմ էր մտնում, քիչ էր մնում դեմները գորգեր փռեին, որովհետև սրանք հազարների առևտուր էին անում։ Իրենք հայրենասերն էին, Խորիկն էլ՝ դավաճանը։( Ու նույնն էլ ամբողջ Հայաստանն էր։

Տե՛նց։

Չեմ ներում ու չեմ ներելու, որ Խորիկի պես աննման ֆուտբոլիստին մեր ձեռքով ոչնչացրինք։

Ծնունդդ շնորհավոր, Խորիկ ջան։ Ես քեզ շատ եմ սիրում»։

Լուսանկարում՝ Խորեն Հովհաննիսյանը և Լեոնիդ Բուրյակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին