▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփի աղմկահարույց գրառումն ու նրան ուղված հայ երիտասարդի խորհուրդը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոլանդ Թրամփի թվիթերյան վերջին գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում: 

Թրամփը, մասնավորապես, գրել է. «CNN-ը կեղծ տեղեկատվություն  է տարածում, այդ լրատվականի վարկանիշը ահավոր ընկած է»: 

Թրամփի նման հայտարարության առիթ է դարձել այն, որ ԱՄՆ Ազգային հետախուզությունն ուսումնասիրել է լրատվամիջոցներում հրապարակված զեկույցն այն մասին, որ Ռուսաստանն իբր թե կոմպրոմատ ունի Դոնալդ Թրամփի դեմ:

Այդ մասին անձամբ ինքն է հայտարարել՝ Դոնալդ Թրամփն ու մամուլում, մասնավորապես CNN-ում, շարադրված տեղեկությունները հորինվածք է անվանել։

Թրամփի թվիթերյան գրառման ներքո քննարկման մասնակիցներից մեկը՝ Դավիթ Ղարիբյանն, ի դեպ,  ԱՄՆ նորընտիր նախագահին խորհուրդ է տալիս հավատալ այն ասեկոսեներին, որոնք հավաստի են դառնում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին