▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենը՝ հայ օլիգարխի սկանդալային դստեր մասին

 

Wnews.am-ը գրում է. Միլիոնատեր Էլմար Բաղդասարյանի դուստրն իր օրինախախտ գործողությունների պատճառով բազմիցս է հայտնվել դատարանում:

Մառա Բաղդասարյանի անունը վերջերս հաճախ է բացասական իմաստով շրջանառվում ոչ միայն հայաստանյան, այլև ռուսաստանյան լրատվամիջոցներով։

Փողոցային ավտոմրցավազքեր, սկանդալներ, կալանքներ, դատավարություն… 

Screen Shot 2017-01-18 at 2.20.34 կեսօրից հետո

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընտանիք.

Մառա Բաղդասրյանը ծնվել է 1993թ. նոյեմբերի 3-ին Նիժնի Տագիլում։ Նրա ծնողները բաժանված են։ Մառաի հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, միլիոնատեր գործարար է, ղեկավարում է «Նուչար» ընկերությունը, որը  զբաղվում է մսի առեւտրով։

Screen Shot 2017-01-18 at 2.36.11 կեսօրից հետո 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա Էլմար Բաղդասարյանի միակ զավակն է։ Աղջիկը տառապում է էպիլեպսիայով։ Նրա մտերիմները նշում են, որ հայրը բավարար ժամանակ է հատկացնում դստերը. աղջիկը հոր ուշադրության պակասը երբեք  չի զգացել:

Ի դեպ, Մառան երկար ժամանակ բոլորին խաբում էր՝ հայտարարելով, որ թե հայրը դատախազ է, որպեսզի խուսափի օրենքի առջև կանգնելուց։

մառա

Կրթություն.

Դպրոցն ավարտելուց հետո Մառան ընդունվել է ինստիտուտ եւ սկսել մտածել աշխատանքի մասին։ Նա փորձաշրջան է անցել իրավապահ մարմիններում, սակայն իրեն ասել են, որ աշխատանքի անցնելու համար դիպլոմ է պետք։ Դիպլոմը ստանալուց հետո նա երկու ավտովթարների է ենթարկվել, իսկ այժմ էլ երթեւեկության կանոնները խախտելու համար իր պատիժն է կրում։

Ի դեպ՝ արդեն երեք տարի է՝ աղջիկը միայնակ է ապրում. ծնողները նրան հանել են տանից, որպեսզի ինքնուրույն ապրի։

Screen Shot 2017-01-18 at 3.02.14 կեսօրից հետո

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սերը մեքենաների հանդեպ.

Միլիոնատեր հայրը աղջկան մանկուց էլ շքեղությանն է սովորեցրել եւ շքեղ մեքենաներ նվիրել։Բաղդասարյանը պրոֆեսիոնալ ավտոմրցավազքի հմտություններին սկսել է տիրապետել  13  տարեկանից։ Ղեկին հայտնվելով, սակայն, Մառան սկսում է խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները։ Միայն 2015թ. նա ստացել է մեկ միլիոն ռուբլու հասնող 150 տուգանք արագությունը գերազանցելու համար։

Հունվարի 17-ին քննվում է Մառայի ձերբակալության մասին բողոքը: Նրան 15 օրով կալանավորել էին հունվարի 12-ին` հարկադիր աշխատանքներից խուսափելու համար:

Մառան պետք է բակային հավաքարարի 595-ժամյա աշխատանք կատարեր Մոսկվայի բակերից մեկում: Այդ պատիժը սահմանվել էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և տուգանքները չվճարելու համար:

Screen Shot 2017-01-18 at 3.04.32 կեսօրից հետո

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ավտովթարներ.

Մառայի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ  2016 թ. մայիսին, երբ իր ընկերների հետ, որոնց մեջ էր նաեւ «Լուկոիլ» ընկերության տոփ մենեջերի որդին, փորձեցին թաքնվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից։ Նրան շուրջ քսան անգամ խախտել են ՃՈ կանոնները եւ համացանցով ուղիղ հեռարձակում էին միացրել մրցավազքից՝ դրա հետ մեկտեղ առատորեն օգտագործելով ոչ ցենզուրային բառապաշար ՃՈ աշխատակիցների հասցեին։

Մառան չորս ճանապարհատրանսպորտային պատահարի է մասնակցել Ամենասարսափելի ավտովթարը, որը հաջողվել է հաղթահարել, տեղի է ունեցել  2015-ի հոկտեմբերին։ Ավտովթարի արդյունքում զոհվել է երկու մարդ՝ այդ թվում ոստիկան, վիրավորվել վեցը։ Մառան գտնվել է BMW X5-ի հետեւի նստատեղին։ Վարորդը խախտել է երթեւեկության կանոնները, բախվել  Range Rover-ին եւ Porsche Cayenne-ին։ Մառա Բաղդասարյանը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մնացել է շուրջ մեկ ամիս։

Մառան այժմ էլ գտնվում է կալանքի տակ.

Screen Shot 2017-01-13 at 11.08.44 կեսօրից հետո

 
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին