▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարսելոնայում ներկայացվել է տաղանդավոր հայ բանաստեղծի «Անթռչուն երկինք» գիրքը

Հունվարի 16-ին Բարսելոնա քաղաքի հանրահայտ Casa de libro -ում (Գրքերի տուն) տեղի ունեցավ հայ բանաստեղծ,փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի Ավիկ Հարությունյանի եռալեզու (իսպաներեն,անգլերեն, ֆրանսերեն) «Անթռչուն երկինք» գրքի շնորհանդեսը:

Գրքի խմբագիր, Edicones Carena  հրատարակչության տնօրեն,իսպանացի հայտնի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն ընթերցողներին ներկայացնելով գիրքը` մասնավորապես անդրադարձավ հեղինակի ստեղծագործությունների գեղարվեստական համակարգին արդի եվրոպական պոեզիայի կտրվածքով, նշելով,որ Սլավի Ավիկ Հարությունյանի պոեզիան այսօր Իսպանիայի և Եվրոպայի ամենաթարմ ու նորարարական ուղղություններից մեկն է` իր մետաֆորային ու կոմպոզիցիոն ինքնատիպ լուծումներով,բազմաշերտ կառույցով ու խորը զգացմունքային ու փիլիսոփայական հենքով:

Խոսե Մեմբրիվեն նույնպես ընթերցողներին ներկայացրեց հայ բանաստեղծի և հրատարակչության հետագա ծրագրերը,որը ընդգրկում է մինչև 2020 թվականը Սերվանտեսի ինստիտուտի հետ համատեղ իրագործել հեղինակի նոր գրքերի տարածումը աշխարհի այլ լեզուներով:

Հեղինակի գրական ուղին իր զեկուցումով ներկայացրեց գրքի թարգմանչուհի Նարինե Այվազյանը:

Մասնավորապես անդրադառնալով հայ,եվրոպացի գրաքննադատների տված գնահատականին:

Ելույթ ունեցան նաև «Արարատ» հայկական մշակութային կենտրոնի տնօրեն Սարկիս Հակոբյանը,նույն կենտրոնի սաներն ու ուսուցիչներ,ովքեր հայերեն,անգլերեն,ֆրանսերեն և իսպաներեն արտասանեցին Սլավի Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունները:

Շնորհանդեսի երկրորդ մասը անցավ հեղինակ -ընթերցող երկխոսություն ձևաչափով:

 

Նյութը՝ Արմինե Մելքոնյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին