▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

9-ամյա Նարեկը տառապում է լեյկոզով. բուժման համար գումար է անհրաժեշտ

Image may contain: 1 person, sitting, child and close-up

 Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում գտնվող և լեյկոզ ունեցող 9-ամյա Նարեկ Աթանեսյանին Գերմանիայում անհապաղ բուժում է անհրաժեշտ, որի համար ընտանիքը գումար չունի: Հիվանդությունը հայտնաբերել են 2016թ. մայիսին նույն կենտրոնում: Մոր՝ Էվելինայի խոսքով՝ բուժումը բնականոն տեմպով ընթանում էր, սակայն բուժման նախավերջին կուրսում երեխան հիվանդացել է ջրծաղիկով, որից հետո հիվանդությունը կրկնվել է նրա մոտ: Նարեկի հայրը աշխատում է ՀՀ Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող, մայրը չի աշխատում, խնամում է Նարեկին:

Երեխայի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար անհրաժեշտ է 8200 եվրո, ընտանիքի հարազատների, բարեկամների ու ընկերների շնորհիվ հաջողվել է հավաքվել ընդամենը 4700 եվրո: Մնացած 3500 եվրոյի ակնկալիքով ընտանիքը խնդրանքով դիմում է հասարակությանը:

Երեխային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին՝

ArCa - 9051270200208864 Դավիթ Հարոյան (երեխայի մորեղբայրը)

AmeriaBank Ռոմիկ Աթանեսյան (երեխայի հայրը)
AMD 15700 12821830300
USD 15700 12821830101
EUR 15700 12821830146
RUB15700 12821830158

Երեխայի ծնողների հեռախոսահամաներներն են՝ 077 75 65 71՝ Ռոմիկ,
055 82 07 81՝ Էվելինա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին