▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ վարորդը ուղևորներին կարկանդակ է հյուրասիրում, իսկ հղիներից ու զինվորականներից գումար չի վերցնում

Երթուղային վարորդ Հովսեփ Քոչոյանը, որ իննսունականներին Հայաստանից արտագաղթել է Վոլգոգրադի մարզ, դարձել է տարածաշրջանի ամենասիրելի ու հարգված մարդկանցից: Նա զեղչեր է սահմանել ուղևորների համար՝ նրանք ովքեր երթուղային տաքսի նստելուց բարևում են՝ ստանում են ուղևարձի 10 տոկոս զեղչ, 20 տոկոս զեղչ էլ հասնում է նրանց, ովքեր ասում են՝ բարև, հարգելի վարորդ: Բացի այդ, հայ վարորդը ուղևորներին կարկանդակ է հյուրասիրում, իսկ ուսանողներից, հղիներից ու զինվորականներից ընդհանրապես գումար չի վերցնում:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին