▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերքենք ու վերջ տանք մենք ստին… Հայաստանում ապաստան գտած ադրբեջանցու բանաստեղծությունը՝ նվիրված Հայաստանին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Քանի որ Հայաստանում ապաստան գտած Շահին Միրզաևի (Միրզոզոդա) մեր երկրին նվիրված բանաստեղծության բովանդակությունը հետաքրքիր է հայալեզու ընթերցողին Աշոտ Մովսիսյանն  այն տողացի թարգմանել է հայերեն:

«Հայաստանին»

Լենքորանին, Երևանին,
Կասպից ծովին և Սևանին,
Թե՛ Մուղանին, թե՛ Շիրվանին,
Չհավատա՛ս դու անգետին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:

Մութ անցյալին հայացք ձգե՛ք,
Պատմությունից ճիշտ դաս քաղե՛ք,
Ձեր սև օրին այժմ նայե՛ք,
Էլ մասնատված մի մնացե՛ք,
Մեր բարեկամ Հայաստանին եղբայր կոչե՛ք:

Բարի կամքը մատուցանենք մենք հավերժին,
Եղբայրության մեր կաճառին,

Աստվածային ուխտով օծված սուրբ տաճարին,
Չի հավատա թուրքը երբեք մեր հանճարին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:

Խաբել են մեզ, հավատացրել հեքիաթներին,
Ջուր են խառնել մեր անարատ-անբիծ կաթին, 
Իրար դեմ են մեզ կանգնեցրել այս գույժ պահին,
Թե թաթ ես դու, լեզգի, թալիշ ազգի որդին,
Եղբայր կորչի՛ր քո բարեկամ Հայաստանին:

Հերքենք ու վերջ տանք մենք ստին,
Ամուր կանգնենք բարեկամի մեր թիկունքին, 
Դառնանք եղբայր մեկս մեկին,
Ազատ նայենք լուրթ երկնքին,
Եղբայր կոչենք մեր բարեկամ Հայաստանին:

Բոլորիս դեմ դավ է լարել նենգ թշնամին,
Տիրացել է հայրենական մեր սուրբ հողին,
Քար է դրել մեր պինդ մեջքին,
Արդ բացատրի՛ր այս ամենը քո զավակին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:

Վարդան Ոսկանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին