▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատը գնացել է, քիչն է մնացել». Արցախում զոհված Լեռնիկն օրեր առաջ էր բանակից արձակուրդ եկել

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր`փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը: 

Yerkir.am-ի հետ զրույցում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանայանն ասել է, որ Լեռնիկը ընտանիքի միակ զավակն էր: «Հայրն է, մայրն է, միակ երեխան Լեռնիկն էր: Անապահով ընտանիք է: Միայն հայրն է աշխատում, գյուղի գործեր է անում, մայրն էլ չի աշխատում: Ծնողներն արդեն գիտեն դեպքի մասին»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ Լեռնիկը 7 ամսվա ծառայող էր և ընդամենը օրեր առաջ տանն էր. արձակուրդ էր եկել:

«Փետրվարի 9-ին է գնացել, եկել էր տուն, օտպուսկ  էին տվել»,- ասաց Տիտանյանը` հավելելով, որ Լեռնիկն այդ օրերին մշտապես ասել է. «Շատը գնացել է, քիչն է մնացել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին