▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսամ՝ չենք հանդիպի հարցազրույց վերցնող լրագրողի հետ, այլապես՝ սուսերս կարող է կեղտոտվել. Յանա Եգորյան

 

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի այն հատվածին, որում իր անձնականի վերաբերյալ նշված է, որ մարզուհին հանդիպում է սուսերամարտիկ Թիմուր Սաֆինի հետ:

Ազգությամբ հայ Յանան նշել է, որ իրեն Թիմուրի հետ կապում է միայն լավ ընկերությունը և մարզական կարիերան, հավելելով, որ իր կյանքում կա տղամարդ, ով շատ թանկ է իր համար, և նման հոդվածները խաթարում են վստահությունը հարաբերություններում:

«Հուսամ՝ այն լրագրողը, ով ինձանից հարցազրույց է վերցրել… մենք այլևս չենք հանդիպի, հակառակ դեպքում սուսերս կարող է կեղտոտվել»,- գրել է Եգորյանն իր Instagram-ում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին