▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդոր Վարսենիկին կամ Անհայտ սխրանքներ

 

Նվիրվում է երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում սխրանքներ գործած, բայց երբևէ պատմությանը հայտնի չդարձած մարդկանց հիշատակին
Կրակոցների տարափը չէր դադարում: Անընդմեջ պայթող արկերի աղմուկը, երկնքից սլացող կործանիչների սարսափեցնող ձայները և խուճապի մատնված հազարավոր զինվորների աղաղակները ստեղծում էին մահվան քաոսային մի երաժշտություն, երբ միակ փրկությունն արդեն աղոթքի մեջ էր: Շուրջբոլորը արյուն էր,  խելագարվել կարելի էր վիրավորների ձայների, մահացողների սարսափազդու ճիչերի և ամեն կողմում թափված դիերը տեսնելիս: Վերջապես տրվեց նահանջի հրաման: Այլևս հնարավոր չէր դիմակայել գերմանական մեքենային, որի առաջխաղացումը կասեցնելը ուղղակի անհնար էր թվում:
 -Վերցրեք սա և հեռացեք, իսկ ես կփորձեմ հնարավորինս ժամանակ ձգել միչև կհասնեք ռուսական դիրքերին:
Զինվորը հանեց ծոցագրպանից մի նամակ և փոխանցեց ընկերոջը: Տղաները տագնապած հայացքներով  նահանջում էին, իսկ երիտասարդն ընդամենը վարկյաններ անց  անհետացավ կրակոցների և արկերի պայթյուններից առաջացած թանձր ծխի մեջ, որտեղից կարծես հենց ինքը մահն էր ձայն տալիս:
Այդ տղամարդը Գալստյան Հմայակն էր՝ ով բազմահազար հայ երտասարդների նման հայտնվել էր պատերազմի ամենաթեժ ճակատներից մեկում: Կարոտում էր հայրենի շենը, պայքարում՝ հուսալով , որ ամեն բացվող լուսաբաց վերջինը կլինի դժոխային պատերազմում և ինքը  կվերադառնա հայրենիք՝ կրկին կկարողանա գրկել երեխաներին  ու համբուրել կնոջը:
Ամիսներ առաջ նա ապրում էր հասարակ մի գյուղացու կյանքով, ով վաստակում էր օրվա հացը հողագործությամբ և անասնապահությամբ:  Հմայակը բարձրահասակ, հաղթանդամ և կոպիտ դիմագծերով մի մարդ էր, որն առանձնանում էր իր համբերատար և հանգիստ բնավորությամբ: Նա եղբայների միջնեկն էր, ուներ նաև երկու փոքր քույր, միշտ փորձում էր օգնել նրանց ինչով կարողանում էր: 
Երբ Հմայակը դարձավ 24 տարեկան ամուսնացավ Սաթենիկի հետ՝ կառուցեց նոր տուն, հիմնեց  նոր օջախ:  Սաթենիկը երկու զավակներ լույս աշխարհ բերեց, որոնց Հմայակը անչափ սիրում էր: Դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում,  օրնիբուն աշխատում էին, բայց երջանիկ էին: Սաթենիկը մի երեխա էլ դեռ պետք է լույս աշխարհ բերեր, սկայան մեծ դժբախտություն տեղի ունեցավ: Ծննդաբերության ժամանակ նա մահացավ՝ երեխան, որին այնպես անհանբերությամբ էին սպասում՝ նույպես: Ամեն ինչ շրջվել էր գլխիվայր և կյանքը կարծես մի վատ երազ էր դարձել: Հմայակը չափազանց ծանր էր տանում կնոջ կորուստը, սակայն նրա հոգածության տակ կային երկու զավակներ, որոնք դեռ խնամքի կարիք ունեին: Նա իր հայրական օջախից և ծնողներից առանձին ապրելով, շատ լավ հասկանում էր, որ երեխաներին մայր էր հարկավոր: Կնոջ մահից որոշ ժամանակ անց Հմայակն ամուսնացավ Վարսենիկի հետ: Ասում էին, այդ բարի ու առաքինի կինն  իր չափազանց ցածր հասակի պատճռով էր, որ չէր ամուսնացել: Նա մտնելով Հմայակի օջախ, անսահման հոգատարությամբ նվիրվեց այդ ընտանքին և սիրեց երեխաներին սեփական զավակի պես: Մի արու զավակ էլ Վարսենիկը պարգևեց Հմայակին: Փոքրիկ կինը դարձավ այդ օջախի սյունը:
  Նրանց տանը հաճախ էին հավաքվում ազգականներն ու ընկերները, նստում մինչև ուշ երեկո, նարդի կամ շախմատ խաղում , զրուցում էին կամ երգում միասին: Այդպիսի հավաքներից մեկի ժամանակ էլ՝ 1941 թվականի Հունիսի 22-ին՝ Հմայակի կրտսեր եղբայրը՝Սուրենը ով Քեշիշքենդ (Ներկայումս Եղեգնաձոր) շրջանի պահեստապետերից մեկն էր տագնապած հայացքով ներս մտավ և մի խուլ հոգոց անելով ասեց.
-Բարեկամնե՛ր, պատերազմ է սկսվել: 
Շուտով փողոցներում տեղադրված բոլոր ռադիոները հայտարում էի Սովետական Միության վրա Գերմանիայի կատարած անսպասելի հարձակման մասին, որին անհրաժեշտ էր անհապաղ դիմակայություն ցուցաբերել: Փողոցները լցված էին ռամադաշտ  մեկնող երիտասարդներով ՝ նրանք բեռնատարներով պետք է հասնեին  Երևան, այնտեղից էլ՝ պատմերազմի տարբեր ռազմաճակատներ: 
Տասնամյա Սասնիկն ու իննամյա Վարդուշն այդ պահին դաշտում էին՝ գառնուկներին էին արածացնում:  Հմայակը չհասցրեց անգամ գրկել երեխաներին, հրաժեշտ տալ,  Կուլտուրայի տան մոտ   բեռնատարը սպասում էր իրեն՝ մյուս երիտասարդներին հետ ռազմաճակտ հասցնելու համար:
 Նա մոտեցավ իր փոքրիկ կնոջը, ում գրկին մանկահասկ որդին էր, ամուր գրկելով նրանց՝ սեղմվեց զավակին, համբուրեց կնոջ ճակատը և շշնջաց ականջին.
 -Խոսք տուր, որ երեխեքիս անտեր չես թողնի: 
Վարսենիկը գլխով արեց և լցված աչքերով  վերջին անգամ ամուր գրկելով իր հսկա ամուսնուն, հրաժեշտ տվեց՝ խոստանալով պահել և մեծացնել նրա զավակներին, ովքեր արդեն իր հարազատ երեխաներն էին դարձել: Լսվեց շարժիչի ձայնը և Համյակը բաց թողնելով կնոջ ձեռքը, բարձրացավ մեքենայի թափք միանալով իր եղբորը և մյուս ընկերներին: Միայն այն ժամանակ, երբ արդեն մեքենան շարժվել էր, նա հեռվում նկատեց դեպի բեռնատարը վազող իր մանակահասակ երեխաներին, ովքեր արտասվելով թափահարում էին թաթիկները՝ հրաժեշտ տալով հայրիկին:
 Ընդամենը մի քանի ժամ անց Հմայակը, բազմահազար հայորդիների հետ գնացքներով ուղևորվեցին ռազմաճակատ՝  այլևս չվերադառնալու ճակատագիրն իրենց ուսերին վերցնելով՝ սխրանքներ գործելու: Հմայակը հասավ հեռավոր Սև ծով, որտեղ ձևավորված Անդրկովկասյան ճակատի կազմում բազմաթիվ այլ հայերի հետ մասնակցում էր սևծովյան ափերի պաշտպանական մարտերին: Նա առաջին անգամ էր տեսնում ծովը: Այն բոլորովին նման չէր ծովի մասին մինչ այդ ունեցած իր  պատկերացումներին: Այն ողողված էր արյամբ, նա ամեն օր տեսնելով իր զինակիցների մահը, շարունակում էր կռվել  հանուն կյանքի՝  հանուն իր ընտանիքի ու հայրենիքի: 
Հանդարտ ու  համբերատար Հմայակը համարձակ զինվոր էր ու հավատարիմ ընկեր:  Նա հայկական  ջոկատներից մեկի գնդացրորդն էր և հաճախ էր կռվի ամենաթեժ պահերին իր թիկնեղ կազմվածքի շնորհիվ, ծանր գնդացիրը, որը սովորաբար տեղափոխում էին առնվազն 2-3 հոգով, դնում  վզին և վազելով տեղաշարժվում մի դիրքից մյուսը: 1942 թ.-ի  դեկտեմբերի վերջին Անդրկովկասյան Ճակատը բաժանվեց մի քանի մասերի և տեղափոխվեց դեպի Ղրիմի թերակղզու արևմտյան հատվածը` այն ազատագրելու և Գերմանական զորքերի, Սևաստոպլի բարձրունքը գրավելու ծրագրերը խափանելու համար: Թեարակղզու միակ ցամաքային մուտքը փակված էր գերմանացիների կողմից, և կարմիր բանակը ստպված էր ձմեռվա  սարսափելի եղանակային պայմաններում իրականացնել Կերչ-Ֆեոդոսիայի դեսանտային օպերացիան: Հմայակը մարտնչում էր 390-րդ հրաձգային դիվիզիայի կազմում, որը սկզբնական շրջանում Ֆեոդոսիայում մի քանի հաղթանակներ տանելուց հետո տեղափոխվեց դեպի Կերչ, մնացած դեսանտայիններին օգնություն հասցնելու համար: Արդեն 1942 թվականի մայիսյան մարտերի ժամանակ, Կերչում և Ֆեոդոսյաում տեղակայված սովետական զորամիավորումները սարսափելի կորուստներ էին կրում և ամեն ինչ տանում էր օպերացիայի ձախողմանը: 
Սակավամարդ  ջոկատներից մեկի կազմում էլ շարունակում էր մարտնչել Հմայակը: Մայիսյան առավոտներից մեկն էլ սկսեց գերմանական օդուժի գնդակոծությամբ: Սովետական բանակի կորուստները անասելի շատ էին: Պատերազմյան մահաբեր քաոսի մեջ  լսվեց նահանջի հրաման: Ջոկատները արագորեն նահանջում էին, սակայն գերմանական զորքերը, հետապնդելով նրանց շարունակում էին ահռելի մարդկային կորուստներ հասցնել: Համայկը ընկերների հետ նահանջում էր, թշնամու կողմից արձակվող կրակոցները չէին դադարում: Բոլորն էլ հասկանում էին, որ դրանք իրենց կյանքի վերջին րոպեներն էին և վստահ չէին, որ կհասնեն մինչ ռոսւական խրամատներ: Արձակված արկերի և  ինքնաթիռների բաց թողած ռումբերի պայթյուններից ամբողջ մարտադաշտը լցված էր թանձր ծխով: Եվ ահա այդ քաոսի մեջ, երբ բոլորը կարծես արդեն համակերպվել էին այն մտքին,  որ հենց այդ մարտադաշտն էր դառնալու իրենց գերեզմանը, Հմայակը անսպասելի կանգնեցրեց իր համագյուղացի ընկերներից մեկին, ձեռքը արագորեն տանելով ծոցագրպանը հանեց մի նամակ, տվեց ընկերոջը, վերջին անգամ գրկելով նրան, վերցրեց իր հավատարիմ գնդացիրը և ընդամենը հաշված վայրկյաններում անհետացավ այդ մահաբեր ծխի քուլաների մեջ: Տղաները քիչ անց սկսեցին լսել առաջին կրակոցների ձայները, որոնք արձակվում էին ոչ թե թշնամու, այլ նահանջից հետո կանգնած միակ մարդու՝ Հմայակի կողմից: Կրակոցների ձայնը չէր դադարում անգամ այն ժամանակ, երբ տղաները հասել էին իրենց խրամատներին, և պատսպարվել էին ռուսական մյուս զորամիավորումների կողքին: Եվ ահա ձայները դադարեցին: Սարսռեցնող լռություն տիրեց խրամատում: Քիչ առաջ մահվան հետ հանդիպմանը սպասող փոքրքանակ ջոկատի տղաները ողջ էին: Որքան էլ անհնար էր թվում փրկվելը , որքան էլ նրանք պատրաստ էին ընդունել մահը, միևնույն է, փրկվեցին… Ողջ էին, քանի որ Հմայակ-ընկեր ունեին, ով կյանք տալ գիտեր ….   
Հմայակի կյանքի լռությունը  սկսվեց 1942թ.-ի մայիսին… 
Ու ծխում կորած գնդացրորդը չի իմանա, որ Վարսենիկն իրենց մանկահասակ որդուն հողին հանձնելուց հետո էլ կշարունակի ամուսնու զավակներին խնամել մայրաբար… կասեն, թե ինչի է խալխի եթիմներին” պահում … Ու Վարսենիկը կապտակի  այդ ասող ազգականին… և թերևս Հմայակի զոհած  կյանքի ամենամեծ գնահատականը կտա հենց Վարսենիկը՝  դառնալով նրա զավակների համար իրական մայր…
Եվ  Սովետական Միության տարած հաղթանակը, ինչպես նաև աշխարհի շատ այլ պատերազմների հաղթանակներ  կծնվեն  հենց  այս  մարդկանց կյանքերից… Մարդիկ, ովքեր կոչումներ ու մեդալներ չեն ստանալու, մարդիկ, որոնց  սխրանքների մասին լավագույն դեպքում կպատմի մարտի դաշտից փրկված միակ ընկերը՝ գերության տարիները  հաղթահարելուց հետո… 
Հմայակի նամակն էլ  ընկերը կկարողանա միայն տարիներ անց փոխանցել նրա ընտանիքին  ու  կպատմի Հմայակի մասին մարտի դաշտից հիշողություններ՝  մոռացության  հորձանուտից  փրկելով ընկերոջ սխրանքը… 
Ու Հմայակի լռությունը  կավարտվի Կերչից ստացված վերջին նամակով…  
Նամակում նույն հրաժեշտն էր …  բեռնատարի հետևից վազող ձագուկներին ու ճստոյին պաչիկներ և հորդոր Վարսենիկին, որ երեխեքին անտեր չթողնի…. 
Սասուն Բաբայան

Նվիրվում է երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում սխրանքներ գործած, բայց երբևէ պատմությանը հայտնի չդարձած մարդկանց հիշատակին
Կրակոցների տարափը չէր դադարում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անընդմեջ պայթող արկերի աղմուկը, երկնքից սլացող կործանիչների սարսափեցնող ձայները և խուճապի մատնված հազարավոր զինվորների աղաղակները ստեղծում էին մահվան քաոսային մի երաժշտություն, երբ միակ փրկությունն արդեն աղոթքի մեջ էր:

Շուրջբոլորը արյուն էր,  խելագարվել կարելի էր վիրավորների ձայների, մահացողների սարսափազդու ճիչերի և ամեն կողմում թափված դիերը տեսնելիս: Վերջապես տրվեց նահանջի հրաման:

Այլևս հնարավոր չէր դիմակայել գերմանական մեքենային, որի առաջխաղացումը կասեցնելը ուղղակի անհնար էր թվում: -Վերցրեք սա և հեռացեք, իսկ ես կփորձեմ հնարավորինս ժամանակ ձգել միչև կհասնեք ռուսական դիրքերին:Զինվորը հանեց ծոցագրպանից մի նամակ և փոխանցեց ընկերոջը: Տղաները տագնապած հայացքներով  նահանջում էին, իսկ երիտասարդն ընդամենը վարկյաններ անց  անհետացավ կրակոցների և արկերի պայթյուններից առաջացած թանձր ծխի մեջ, որտեղից կարծես հենց ինքը մահն էր ձայն տալիս:Այդ տղամարդը Գալստյան Հմայակն էր՝ ով բազմահազար հայ երտասարդների նման հայտնվել էր պատերազմի ամենաթեժ ճակատներից մեկում:

Կարոտում էր հայրենի շենը, պայքարում՝ հուսալով , որ ամեն բացվող լուսաբաց վերջինը կլինի դժոխային պատերազմում և ինքը  կվերադառնա հայրենիք՝ կրկին կկարողանա գրկել երեխաներին  ու համբուրել կնոջը:Ամիսներ առաջ նա ապրում էր հասարակ մի գյուղացու կյանքով, ով վաստակում էր օրվա հացը հողագործությամբ և անասնապահությամբ:

 Հմայակը բարձրահասակ, հաղթանդամ և կոպիտ դիմագծերով մի մարդ էր, որն առանձնանում էր իր համբերատար և հանգիստ բնավորությամբ: Նա եղբայների միջնեկն էր, ուներ նաև երկու փոքր քույր, միշտ փորձում էր օգնել նրանց ինչով կարողանում էր:

 Երբ Հմայակը դարձավ 24 տարեկան ամուսնացավ Սաթենիկի հետ՝ կառուցեց նոր տուն, հիմնեց  նոր օջախ:  Սաթենիկը երկու զավակներ լույս աշխարհ բերեց, որոնց Հմայակը անչափ սիրում էր:

Դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում,  օրնիբուն աշխատում էին, բայց երջանիկ էին: Սաթենիկը մի երեխա էլ դեռ պետք է լույս աշխարհ բերեր, սկայան մեծ դժբախտություն տեղի ունեցավ:

Ծննդաբերության ժամանակ նա մահացավ՝ երեխան, որին այնպես անհանբերությամբ էին սպասում՝ նույպես: Ամեն ինչ շրջվել էր գլխիվայր և կյանքը կարծես մի վատ երազ էր դարձել:

Հմայակը չափազանց ծանր էր տանում կնոջ կորուստը, սակայն նրա հոգածության տակ կային երկու զավակներ, որոնք դեռ խնամքի կարիք ունեին: Նա իր հայրական օջախից և ծնողներից առանձին ապրելով, շատ լավ հասկանում էր, որ երեխաներին մայր էր հարկավոր: Կնոջ մահից որոշ ժամանակ անց Հմայակն ամուսնացավ Վարսենիկի հետ:

Ասում էին, այդ բարի ու առաքինի կինն  իր չափազանց ցածր հասակի պատճռով էր, որ չէր ամուսնացել: Նա մտնելով Հմայակի օջախ, անսահման հոգատարությամբ նվիրվեց այդ ընտանքին և սիրեց երեխաներին սեփական զավակի պես: Մի արու զավակ էլ Վարսենիկը պարգևեց Հմայակին:

Փոքրիկ կինը դարձավ այդ օջախի սյունը: 

Նրանց տանը հաճախ էին հավաքվում ազգականներն ու ընկերները, նստում մինչև ուշ երեկո, նարդի կամ շախմատ խաղում , զրուցում էին կամ երգում միասին: Այդպիսի հավաքներից մեկի ժամանակ էլ՝ 1941 թվականի Հունիսի 22-ին՝ Հմայակի կրտսեր եղբայրը՝Սուրենը ով Քեշիշքենդ (Ներկայումս Եղեգնաձոր) շրջանի պահեստապետերից մեկն էր տագնապած հայացքով ներս մտավ և մի խուլ հոգոց անելով ասեց.

-Բարեկամնե՛ր, պատերազմ է սկսվել: Շուտով փողոցներում տեղադրված բոլոր ռադիոները հայտարում էի Սովետական Միության վրա Գերմանիայի կատարած անսպասելի հարձակման մասին, որին անհրաժեշտ էր անհապաղ դիմակայություն ցուցաբերել:

Փողոցները լցված էին ռամադաշտ  մեկնող երիտասարդներով ՝ նրանք բեռնատարներով պետք է հասնեին  Երևան, այնտեղից էլ՝ պատմերազմի տարբեր ռազմաճակատներ: Տասնամյա Սասնիկն ու իննամյա Վարդուշն այդ պահին դաշտում էին՝ գառնուկներին էին արածացնում:  

Հմայակը չհասցրեց անգամ գրկել երեխաներին, հրաժեշտ տալ,  Կուլտուրայի տան մոտ   բեռնատարը սպասում էր իրեն՝ մյուս երիտասարդներին հետ ռազմաճակտ հասցնելու համար: Նա մոտեցավ իր փոքրիկ կնոջը, ում գրկին մանկահասկ որդին էր, ամուր գրկելով նրանց՝ սեղմվեց զավակին, համբուրեց կնոջ ճակատը և շշնջաց ականջին. -Խոսք տուր, որ երեխեքիս անտեր չես թողնի: 

Վարսենիկը գլխով արեց և լցված աչքերով  վերջին անգամ ամուր գրկելով իր հսկա ամուսնուն, հրաժեշտ տվեց՝ խոստանալով պահել և մեծացնել նրա զավակներին, ովքեր արդեն իր հարազատ երեխաներն էին դարձել: Լսվեց շարժիչի ձայնը և Համյակը բաց թողնելով կնոջ ձեռքը, բարձրացավ մեքենայի թափք միանալով իր եղբորը և մյուս ընկերներին: Միայն այն ժամանակ, երբ արդեն մեքենան շարժվել էր, նա հեռվում նկատեց դեպի բեռնատարը վազող իր մանակահասակ երեխաներին, ովքեր արտասվելով թափահարում էին թաթիկները՝ հրաժեշտ տալով հայրիկին: Ընդամենը մի քանի ժամ անց Հմայակը, բազմահազար հայորդիների հետ գնացքներով ուղևորվեցին ռազմաճակատ՝  այլևս չվերադառնալու ճակատագիրն իրենց ուսերին վերցնելով՝ սխրանքներ գործելու:

Հմայակը հասավ հեռավոր Սև ծով, որտեղ ձևավորված Անդրկովկասյան ճակատի կազմում բազմաթիվ այլ հայերի հետ մասնակցում էր սևծովյան ափերի պաշտպանական մարտերին: Նա առաջին անգամ էր տեսնում ծովը:

Այն բոլորովին նման չէր ծովի մասին մինչ այդ ունեցած իր  պատկերացումներին: Այն ողողված էր արյամբ, նա ամեն օր տեսնելով իր զինակիցների մահը, շարունակում էր կռվել  հանուն կյանքի՝  հանուն իր ընտանիքի ու հայրենիքի: Հանդարտ ու  համբերատար Հմայակը համարձակ զինվոր էր ու հավատարիմ ընկեր:  

Նա հայկական  ջոկատներից մեկի գնդացրորդն էր և հաճախ էր կռվի ամենաթեժ պահերին իր թիկնեղ կազմվածքի շնորհիվ, ծանր գնդացիրը, որը սովորաբար տեղափոխում էին առնվազն 2-3 հոգով, դնում  վզին և վազելով տեղաշարժվում մի դիրքից մյուսը: 1942 թ.-ի  դեկտեմբերի վերջին Անդրկովկասյան Ճակատը բաժանվեց մի քանի մասերի և տեղափոխվեց դեպի Ղրիմի թերակղզու արևմտյան հատվածը` այն ազատագրելու և Գերմանական զորքերի, Սևաստոպլի բարձրունքը գրավելու ծրագրերը խափանելու համար:

Թերակղզու միակ ցամաքային մուտքը փակված էր գերմանացիների կողմից, և կարմիր բանակը ստպված էր ձմեռվա  սարսափելի եղանակային պայմաններում իրականացնել Կերչ-Ֆեոդոսիայի դեսանտային օպերացիան:

Հմայակը մարտնչում էր 390-րդ հրաձգային դիվիզիայի կազմում, որը սկզբնական շրջանում Ֆեոդոսիայում մի քանի հաղթանակներ տանելուց հետո տեղափոխվեց դեպի Կերչ, մնացած դեսանտայիններին օգնություն հասցնելու համար: Արդեն 1942 թվականի մայիսյան մարտերի ժամանակ, Կերչում և Ֆեոդոսյաում տեղակայված սովետական զորամիավորումները սարսափելի կորուստներ էին կրում և ամեն ինչ տանում էր օպերացիայի ձախողմանը:

 Սակավամարդ  ջոկատներից մեկի կազմում էլ շարունակում էր մարտնչել Հմայակը: Մայիսյան առավոտներից մեկն էլ սկսեց գերմանական օդուժի գնդակոծությամբ: Սովետական բանակի կորուստները անասելի շատ էին: Պատերազմյան մահաբեր քաոսի մեջ  լսվեց նահանջի հրաման: Ջոկատները արագորեն նահանջում էին, սակայն գերմանական զորքերը, հետապնդելով նրանց շարունակում էին ահռելի մարդկային կորուստներ հասցնել:

Համայկը ընկերների հետ նահանջում էր, թշնամու կողմից արձակվող կրակոցները չէին դադարում: Բոլորն էլ հասկանում էին, որ դրանք իրենց կյանքի վերջին րոպեներն էին և վստահ չէին, որ կհասնեն մինչ ռոսւական խրամատներ: Արձակված արկերի և  ինքնաթիռների բաց թողած ռումբերի պայթյուններից ամբողջ մարտադաշտը լցված էր թանձր ծխով: Եվ ահա այդ քաոսի մեջ, երբ բոլորը կարծես արդեն համակերպվել էին այն մտքին,  որ հենց այդ մարտադաշտն էր դառնալու իրենց գերեզմանը, Հմայակը անսպասելի կանգնեցրեց իր համագյուղացի ընկերներից մեկին, ձեռքը արագորեն տանելով ծոցագրպանը հանեց մի նամակ, տվեց ընկերոջը, վերջին անգամ գրկելով նրան, վերցրեց իր հավատարիմ գնդացիրը և ընդամենը հաշված վայրկյաններում անհետացավ այդ մահաբեր ծխի քուլաների մեջ: Տղաները քիչ անց սկսեցին լսել առաջին կրակոցների ձայները, որոնք արձակվում էին ոչ թե թշնամու, այլ նահանջից հետո կանգնած միակ մարդու՝ Հմայակի կողմից: Կրակոցների ձայնը չէր դադարում անգամ այն ժամանակ, երբ տղաները հասել էին իրենց խրամատներին, և պատսպարվել էին ռուսական մյուս զորամիավորումների կողքին:

Եվ ահա ձայները դադարեցին: Սարսռեցնող լռություն տիրեց խրամատում: Քիչ առաջ մահվան հետ հանդիպմանը սպասող փոքրքանակ ջոկատի տղաները ողջ էին: Որքան էլ անհնար էր թվում փրկվելը , որքան էլ նրանք պատրաստ էին ընդունել մահը, միևնույն է, փրկվեցին…

Ողջ էին, քանի որ Հմայակ-ընկեր ունեին, ով կյանք տալ գիտեր … 

 Հմայակի կյանքի լռությունը  սկսվեց 1942թ.-ի մայիսին… Ու ծխում կորած գնդացրորդը չի իմանա, որ Վարսենիկն իրենց մանկահասակ որդուն հողին հանձնելուց հետո էլ կշարունակի ամուսնու զավակներին խնամել մայրաբար… կասեն, թե ինչի է խալխի եթիմներին” պահում …

Ու Վարսենիկը կապտակի  այդ ասող ազգականին… և թերևս Հմայակի զոհած  կյանքի ամենամեծ գնահատականը կտա հենց Վարսենիկը՝  դառնալով նրա զավակների համար իրական մայր…Եվ  Սովետական Միության տարած հաղթանակը, ինչպես նաև աշխարհի շատ այլ պատերազմների հաղթանակներ  կծնվեն  հենց  այս  մարդկանց կյանքերից… Մարդիկ, ովքեր կոչումներ ու մեդալներ չեն ստանալու, մարդիկ, որոնց  սխրանքների մասին լավագույն դեպքում կպատմի մարտի դաշտից փրկված միակ ընկերը՝ գերության տարիները  հաղթահարելուց հետո… 

Հմայակի նամակն էլ  ընկերը կկարողանա միայն տարիներ անց փոխանցել նրա ընտանիքին  ու  կպատմի Հմայակի մասին մարտի դաշտից հիշողություններ՝  մոռացության  հորձանուտից  փրկելով ընկերոջ սխրանքը… 


Ու Հմայակի լռությունը  կավարտվի Կերչից ստացված վերջին նամակով…

 Նամակում նույն հրաժեշտն էր …  բեռնատարի հետևից վազող ձագուկներին ու ճստոյին պաչիկներ և հորդոր Վարսենիկին, որ երեխեքին անտեր չթողնի…. 

Հեղինակ՝ Սասուն Բաբայան

Կոլաժային լուսանկարում՝ 

Հմայակ Գալստյանը,  Վարսենիկ Բաբայանը, Հմայակ Գալստյանի զավակները՝ Սասնիկն ու Վարդուշը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին