▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի լավ է աթեիստ լինել, քան ագահ քրիստոնյա. Ֆրանցիսկոս պապ

Քրիստոնյաները, որոնք շահագործում են մարդկանց, երկակի կյանք են վարում ու ներքաշվում են «կեղտոտ գործերի» մեջ, խայտառակում են եկեղեցին:

Ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապն ու հավելել  որ ավելի լավ է աթեիստ լինել, քան ագահ քրիստոնյա:

«Որքան ենք լսում մեր շրջապատում և ամենուր նման մարդկանց մասին: Նրանք վիրավորում են ուրիշներին: Նման կերպ կաթոլիկ լինելու փոխարեն ավելի լավ է աթեիստ լինել», - ընդգծել է Հռոմի պապը:

CNN-ի փոխանցմամբ` Ֆրանցիսկոս պապը նաև շեշտել է, որ նման մարդիկ քայքայում են եկեղեցին. նման մարդիկ մեղսավոր են, քանի որ ստիպում են ուրիշների ևս ստել և կեղծավորություն անել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին