▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայոց Ձորում հսկա արջը հարձակվել է կնոջ վրա, սկսվել է մենամարտը, որն ունեցել է արտառոց ավարտ

 

Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղի բնակչուհի, 48-ամյա Սիրանուշ Վարդանյանը գազանին ուշ նկատելու պատճառով անակնկալի է եկել ու փախչելու տեղ կամ հնարավորություն չի ունեցել, ինչպես վարվել են գյուղից հեռու սարերում իր հետ մանդակ հավաքող համագյուղացիները: Հսկա արջն օրերս դեմ-դիմաց հարձակվելով, ցատկել է տիկին Սիրանուշի վրա: Դրանից հետո կինն ընկել է քարի վրա, ձեռքով պաշտպանել դեմքը ճանկռոցից, սակայն արջը բռնել է նրա ձախ թևն ու կոտրել: Տիկին Սիրանուշի անզուսպ գոռոցը մի պահ շփոթեցրել է արջին, ինչից հետո հավանաբար սարսափից մեծ ուժ ստացած կինը ոտքով գազանին հրել ու գլորելով գցել է ձորը:
Տուժածին հետագայում տեղափոխել են Արտաշատի հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք:
 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին