▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը հերթական անգամ պատմեց փղի մասին իր հայտնի անեկդոտը

 

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ նախընտրական քարոզչություն իրականացրեցին:

Կարեն Կարապետյանին հարցեր ուղղեցին հիմնականում կառավարության գործունեության վերաբերյալ:  Տնտեսության զարգացման, ներդրումների վերաբերյալ հարցին ի պատասխան էլ Կարեն Կարապետյանը պատմեց հայտնի փղի անեկդոտը:«Մեկը փիղ է վաճառում եւ ասում է՝ փիղն անգլերեն գիտի, երեք լեզու գիտի, հայաթը կարտոֆիլ է բեջարում, տունը պիլիսոս է անում, էս ա անում, էն ա անում: Վերջը էս մեկն առնում է էդ մի միլիոն դոլարանոց փիղը: Որոշ ժամանակ անց գնորդը հանդիպում է վաճառողին եւ ասում ա՝ լսի, փիղդ ոչ լեզուներ գիտի, ոչ կարտոֆիլի հետ գիտի ինչ անի, ոչ էլ տունն ա հավաք-չավաք անում, եթե մի գնորդ գտնես, 500 հազարով կարողանամ վաճառել, ես ուրախ կլինեմ: Լսի, ասում է՝ եղբայր, դու տենց տրամադրությամբ էդ փիղդ չես վաճառի»,- իր սիրելի անեկդոտը պատմեց Կարեն Կարապետյանը: Դահլիճում հավաքվածները սկսեցին բուռն ծիծաղել եւ ծափահարել վարչապետին:

Նշենք, որ Կարեն Կարապետյանն այս անեկդոտն առաջին անգամ չէ, որ պատմում էր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին