▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները Հանրապետության հրապարակում ուժ են կիրառել նաև լրագրողների հանդեպ

Արդեն տեղեկացրել ենք, որ կիրակի երեկոյան Հաց Բերողի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները կիրակի երեկոյան նստացույց էին կազմակերպել Հանրապետության հրապարակում՝ Տիգրան Մեծ պողոտա տանող հատվածում:

Ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ նստացույց իրականացնողներին հեռացրին այդտեղից. բռնություն կիրառվեց նաև լրագրողների և օպերատորների նկատմամբ, խոչընդոտվեց նրանց աշխատանքը՝  արմունկով և բռունցքով սեղմելով ԶԼՄ աշխատակիցներին: Տեղի ունեցավ նաև հրմշտոց:

Սրանից անմիջապես հետո Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով. «Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին իրադարձությունները լուսաբանելիս պահպանել իրավապահների հետ աշխատանքի և լրագրողական էթիկայի կանոնները: Եթե ոստիկանները որևէ գործողություն են իրականացնում, պահպանեք անհրաժեշտ տարածություն: Հրապարակային միջոցառումների ընթացքում լրագրողները պարտավոր են չխոչընդոտել ոստիկաններին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս: Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է լրագրողներին, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների համա»ր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին