▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղոթում եմ, որ Արծվիկին չթողեն Ուկրաինա մտնի, որ ազգովի խայտառակ չլինենք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ես աղոթում եմ, որ Եվրատեսիլի մեր մասնակցին չթողեն Ուկրաինա մտնի: 

Աղոթում եմ, քանի որ չեմ ուզում ազգովի խայտառակ լինենք: 

Աղոթում եմ, քանի որ չեմ ուզում անիմաստ փող ծախսենք, արդեն իսկ չստացված ու անհույս շանսի վրա: 

Աղոթում եմ, քանի որ մեր երգը բանի պետք չէ, քանի որ Գոհար Գասպարյանի անիմաստ կապրիզների համար, մենք էլի բարոյական հաղթանակ կունենանք: 
Աղոթում եմ, քանի որ իմաստ չկա Եվրոպայում էլի մեզ ցույց տանք ամենավատ կողմերով: 

Աղոթում եմ, քանի որ մեր մասնակիցն իրականում մրցակցային չէ, մեր երգը մրցակցային չէ: 

Կարճ ասած՝ Աստված տա, մենք այս տարվա Եվրատեսիլին չմասնակցենք:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի անվտանգության ծառայություններն արգելել են Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա, հետևաբար` երգչուհին չի կարողանա մասնակցել  «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին: Այս մասին գրում է «Газета»-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայային։ Արգելքը երգչուհու համար կգործի երեք տարի։ «Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով նրա կողմից Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ ստացված տեղեկությունները»,-գրել է Գիտլյանսկայան իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ ուկրաինական կողմի որոշման պատճառ է դարձել 2015 թվականի ամռանը Ղրիմում հաշմանդամություն ունեցող երեխաների համար համերգին երգչուհու մասնակցությունը:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի կազմկոմիտեն հիասթափված է ռուս երգչուհու մուտքն արգելելու մասին Ուկրաինայի որոշումից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին