▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտնում եք, լայքում եք, ասվում ա, պիտի արվի...

Մանկավարժական ինստիտուտի փակ խմբից մի գրառում դարձել է համացանցի բուռն քննարկման առիթ. Լալա Սահակյան անունով օգտատերը այդ խմբի մասնակիցներին հրահանգում է մտնել և «լայքեր» դնել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի գրառումների տակ։

«Երեխե՛ք, մտնում եք բոլորդ անխտիր Կարեն Ավագյանի էջ ու վերջին 2 գրառումները լայքում եք, ու չասեք, որ մենք դրա հետ կապ չունենք, ասվում ա, պիտի արվի, ցուցակով ա, արագ արեք ու պլյուսները դրեք, մտնեմ ստուգեմ»,- ուղղագրական ու կետադրական սխալներով գրառմամբ խիստ հրահանգում է Լալա Սահակյանը և կից հրապարակում Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջի հղումը։

Հավելենք նաև, որ Կարեն Ավագյանը վերջին այդ 2 գրառումներով մեջբերել էր Սերժ Սարգսյանի խոսքերը:

Ի դեպ, վերոնշյալ գրառումից ժամեր անց նույն Լալա Սահակյանն է՛լ ավելի խիստ տոնով ու կրկին ուղղագրական և կետադրական սխալներով հերթական գրառումն է կատարել՝ նշելով․ «Էրեխե՛ք, նորից եմ ասում՝ մտնում եք Կարեն Ավագյանի էջ ու վերջին արդեն 3 գրառումները լայքում եք․․․ ով արել ա, էլ + մի դրեք, ձեր ցուցակն արդեն սարքել եմ, մնացած 22 հոգուն եմ սպասում․․ արագ անում եք ու + եք դնում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին