▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեք վճարում, որովհետև հա՞յ եմ, սա ի՞նչ ք… է. Մուսասիի աղմկահարույց հայտարարությունը` փայլուն նոկաուտից հետո

 

 


 

1in.am-ը գրում է. Միացյալ Նահանգների Բուֆալո քաղաքում ավարտվեց խառը մենամարտերի երկար՝ UFC 210 մրցաշարը, որտեղ փայլուն ելույթ ունեցավ Հոլանդիան ներկայացնող հայազգի Գեղարդ Մուսասին (Մովսեսյանը): Ամերիկացի Քրիս Վայդմանի հետ երկար սպասված մենամարտի արդեն երկրորդ ռաունդում հայազգի մարտիկը ծնկի հարվածով նոկաուտի ենթարկեց մրցակցին:

Այս դրվագը ոչ միանշանակ գնահատական ստացավ, քանզի Վայդմանը պնդում էր, որ Մուսասին արգելված հնարքով է նոկաուտի ենթարկել: Մրցավարները տեսագրությունը ուսումնասիրելուց հետո հաղթանակ շնորհեցին Մուսասիին: Ի դեպ, համոզվելու համար, որ Վայդմանը նոկաուտի ազդեցության տակ է, մրցավարը հարցրել է նրան. «Այսօր ի՞նչ օր է»: Ամերիկացի մարզիկը չի կարողացել հստակ պատասխան տալ: Մրցավարները համոզվել են, որ Վայդմանի վիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է:

Այս մենամարտից առաջ Մուսասին հայտարարել էր, որ ցույց տալով բարձր արդյունքներ՝ ինքը չափազանց փոքր հոնորարներ է ստանում, և հաղթանակի դեպքում պահանջելու է մի քանի անգամ բարձրացնել վարձատրությունը: Եվ ահա, տպավորիչ հաղթանակից հետո Մովսեսյանը աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել՝ կարծիք հայտնելով, որ մարտերը կազմակերպող կազմակերպությունը չի ցանկանում իրեն նորմալ վճարել հայ լինելու պատճառով:

«Ինձ պետք է վճարեն: Ես հաղթեցի Ժակարին, հաղթեցի Մարկ Հանթին, հաղթեցի Դեն Հենդերսոնին, հաղթեցի Վիկտոր Բալֆորտին, հաղթեցի Վայդմանին: Էլ ո՞ւմ հաղթեմ: Այն տղաները, որոնց ես հաղթել եմ, ինձնից շատ փող են ստանում: Ո՞րն է պատճառը: Այն, որ ես հա՞յ եմ: Ուզում եք, որ դառնամ շիկահե՞ր: Սա ինչ ք… է: Ես ուժեղագույններից մեկն եմ և պետք է արժանի վարձատրություն ստանամ: Ես արդար տղա եմ: Վճարեք այնքան, որքան պետք է: Կարծում եք՝ չե՞մ կարող հաղթել UFC-ի չեմպիոն Բիսփինգին: Նա մեծ-մեծ խոսում է, բայց երբ մենամարտի ինձ հետ, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Մուսասին:

Առավել մանրմասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին