▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթցի Սերժիկը ստացավ 50 հազար դոլարը. Սամվել Ալեքսանյանը կատարեց խոստումը

Newsbook.am-ը գրում է. Երեկ «Փարվանա» ռեստորանային համալիրում Սամվել Ալեքսանյանը խնջույքի է հրավիել խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր շտաբը ղեկավարողներին և մնացած ակտիվին: Ալեքսանյանը չի մոռացել պարգևատրել իր համար անձնուրաց աշխատածներին: Այն շտաբի պետերը, որոնք իրենց վերապահված ընտրատեղամասերում կարողացել են Ալեքսանյանի համար ապահովել առավելագույն քվեն, ստացել են 50 հազար ԱՄՆ դոլար: Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցնողները ստացել են համապատասխանաբար 40 և 30 հազար դոլար:

Պարգևատրումները տրվել են երեկ տեղի ունեցած խնջույքի ժամանակ բոլորի աչքի առաջ: 50 հազար դոլար ստացողը եղել է Շենգավիթցի Սերժիկը, ում ղեկավարած ընտրատեղամասում էլ Ալեքսանյանը ստացել է ամենաշատ քվեն:

Նշենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Ալեքսանյանը ստացել է  42.472 ձայն:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին