▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական խնձոր՝ Հայաստանում. Նպաստում ենք հարևանների բարեկեցությա՞նը

Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստան  սննդամթերքի ու մրգի  ներկրման  ու մեր երկրում դրանց  վաճառքի փաստերը  շարունակում են  անհանգստացնել  սպառողներին:

Խնդիրը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, քանի որ էապես դժվարցնում  է տեղական արտադրողի բերքի իրացմանը, այլ նաև ՝ անվտանգության առումով է վտանգ ներկայացնում, քանի որ հայտնի չէ, թե արդյոք պատշաճ փորձաքննության է ենթարկվում թշնամի երկրի ստացված արտադրանքը:

Բոլորովին վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել հայկական շուկայում վաճառվող «Карабах» մակնշմամբ թուրքական լոլիկի առիթով:

Հատկանշական է, որ դա առաջին փաստը չէր, որ Վրաստանից ապօրինի ճանապարհով այլ ապրանքների անվան տակ մեծ քանակությամբ թուրքական լոլիկ ու վարունգ էր  ներկրվում Հայաստան:

Ճիշտ է մաքսային մարմինները ցույց են տալիս, որ պայքարում են այս երևույթի դեմ  , սակայ  Ադրբեջանում և Թուրքիայում արտադրված մրգի ու սննդամթերքի՝ հայկական շուկա ներթափանցելու վերաբերյալ  փաստերը չեն դադարում:

Համացանցում լուսանկար է հրապարակակվել՝ որտեղ պարզ երևում է, որ Երևանում վաճառվող  խնձորի տուփի վրա նշված է, որ այն ներմուծվել է Ադրբեջանից… 

«Նպաստում ենք հարևանների բարեկեցությա՞նը»,-գրել է Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին